Իսլամիստները «Թալիբան» շարժման դրոշն են պարզել Սուրբ Սոֆիայի տաճարում․ տեսանյութ

© AFP 2020 / OZAN KOSEЛюди молятся перед музеем Святой Софии в честь превращения его в мечеть (10 июля 2020). Стамбул
Люди молятся перед музеем Святой Софии в честь превращения его в мечеть (10 июля 2020). Стамбул - Sputnik Արմենիա
Սուրբ Սոֆիայի տաճարում կազմակերպած ակցիայի մասնակիցներից մեկը բարձրացրել է ցուցամատը․ դա ահաբեկիչներին բնորոշ ժեստ է։

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի — Sputnik. «Թալիբան» շարժման (Ռուսաստանում արգելված իսլամիստական ռազմաքաղաքական շարժում – խմբ․) ակտիվիստները ակցիա են անցկացրել Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարում։ Ակցիայի մասնակիցները պարզել էն իրենց դրոշն ու վանկարկել. «Ալլահ աքբար»։ Տեղեկությունը Twitter-ի իր էջում հայտնել է իսլամական ահաբեկչության դեմ պայքարի փորձագետ Նուր Դահրին։

​Ակցիայի ժամանակ ակտիվիստներից մեկը, նայելով տեսախցիկին, բարձրացրել է ցուցամատը․ դա իսլամիստ ահաբեկիչներին բնորոշ ժեստ է։

«Շուտով «Իսլամական պետության» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված ահաբեկչական կազմակերպություն) ակտիվիստներն էլ կբարձրացնեն իրենց դրոշը»,– զգուշացրել է Դահրին։

Կիպրոսում և Հունաստանում սգո զանգեր են ղողանջել Սուրբ Սոֆիայի տաճարի համար. տեսանյութ

Հիշեցնենք՝ հուլիսի 10-ին Թուրքիայի Պետական խորհուրդը չեղարկեց Սուրբ Սոֆիան թանգարան դարձնելու որոշումը, որն ընդունվել էր 1934թ-ին։ Նույն օրը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ստորագրեց Սուրբ Սոֆիան մզկիթ դարձնելու ու հուլիսի 24-ից այնտեղ մուսուլմանական արարողություններ անցկացնելու որոշումը։

Սուրբ Սոֆիայի տաճարը կառուցվել է Հուստինիանոս կայսեր հրամանով մ․թ․ 6-րդ դարում։ Կոստանդնուպոլիսը գրավելուց հետո թուրքերն այն մզկիթ էին դարձրել, բայց 1935թ-ին ժամանակակից թուրքական պետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքը սրբավայրին թանգարանի կարգավիճակ էր տվել։

Սուրբ Սոֆիայի տաճարի երկրորդ գրավումը. ինչո՞ւ էր էրդողանը հենց 1453 հոգու ուղարկել նամազի

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала