Եվս 8 մահ Հայաստանում. կորոնավիրուսի զոհ դարձածներից ամենաերիտասարդը 57 տարեկան էր

© PhotoНовое здание отделения инфекционных болезней мед. центра "Сурб Аствацамайр" (25 мая 2020). Еревaн
Новое здание отделения инфекционных болезней мед. центра Сурб Аствацамайр (25 мая 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մահվան դեպքերի ընդհանուր թիվը կորոնավիրուսի համավարակի ողջ ընթացքում Հայաստանում հասել է 762–ի:

ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի — Sputnik. Վերջին 1 օրվա ընթացքում Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից 8–ը մահացել են, որոնցից ամենաերիտասարդը 57 տարեկան տղամարդ է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Пробирка с тестом на коронавирус в руках у сотрудницы в медицинской лаборатории  - Sputnik Արմենիա
52 նոր դեպք` 1 օրում. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 39 102

Մահացածներից երեքը կանայք են` 58, 72 և 75 տարեկան, 5–ը` տղամարդիկ` 57,68,71, 72, 90 տարեկան։

Ըստ հաղորդագրության` բոլորն ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։

Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 52–ով և դարձել 39 102։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 8 251 մարդ, կատարվել է 167 095 թեստավորում, առողջացել են վարակվածներից 29 861–ը։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ հիվանդության պատճառով մահացածների թիվը 228 է։

COVID-19-ի նկատմամբ դիմադրողականություն կարող են ունենալ նաև երբեք չվարակված մարդիկ

Լրահոս
0