ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի և Եկատերինա Օդինցովայի դուստրը` 18-ամյա Դինան, ամուսնացել է Դմիտրի Մաթևոսովի հետ։ Դինան առաջին լուսանկարն է հրապարակել Instagram–ի իր էջում։
«Սիրում եմ քեզ։ Բոլոր մանրամասները` շուտով։ Իսկ մենք դեռ նշում ենք», – լուսանկարին կից գրել է նա։
Посмотреть эту публикацию в Instagram
Բնականաբար, նրա գրառմանը հաջորդել են հաճոյախոսություններն ու շնորհավորանքները։ Բաժանորդները նրան ու Դմիտրիին երջանկություն և հարատև սեր են մաղթել։ Ոմանք պարզապես հիացել են այս երիտասարդ զույգի համարձակությամբ։
Посмотреть эту публикацию в Instagram
Հաջորդ գրառմամբ Դինան ասել է, թե ինչու է ամուսնացել 18 տարեկանում։ Նա հիասթափեցրել է օգտատերերից շատերին` հայտնելով, որ հղի չէ, իսկ ամուսնության պատճառը մեծ սերն է։ Բացի այդ, նա պատմել է` որտեղ է անցկացնելու մեղրամիսը, որտեղից է ձեռք բերել հարսանեկան զգեստը, ում միջոցներով են ապրելու ամուսնու հետ։ Իսկ վերջում նա հրապարակել է «Tatler» ամսագրին տված հարցազրույցի հարսանեկան տեսանյութի ծանուցումը։
Посмотреть эту публикацию в Instagram
«Ինչ լուսավոր եք, ջինջ», «Հավերժ սեր», «Հուսով եմ` նրանք գիտեն` ինչ են անում», «Եվս մի հայկական հարս», «Շատ գեղեցիկ եք», «Շատ նուրբ է», – գրել են հետևորդները։
«Եթե ամուսնության առաջարկ անի, կհամաձայնեմ». Լոլիտան պատմել է նոր հարաբերությունների մասին
Դինան և Դմիտրին հանդիպում են շուրջ 3 տարի։ Երիտասարդները հասակակիցներ են։ Հուլիսի 1-ին կայացած նշանադրության մասին նույնպես հայտնել էր Դինան։ Այն ժամանակ նա մատանու լուսանկար էր հրապարակել։
Աշխարհի ամենաերիտասարդ վարչապետն ամուսնացել է ֆուտբոլիստի հետ. լուսանկար