«Էս կեղտերը, էս կեղտոտ շները». համացանցում նոր տեսանյութ է հայտնվել Խաչատուրյան ընտանիքից

© Sputnik / Алексей ФилипповМария Хачатурян после заседания Бутырского районного суда, где прошли предварительные слушания по делу об убийстве ее отца Михаила Хачатуряна (28 июля 2020). Москвa
Мария Хачатурян после заседания Бутырского районного суда, где прошли предварительные слушания по делу об убийстве ее отца Михаила Хачатуряна (28 июля 2020). Москвa - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Խաչատուրյան ընտանիքի պատմությունը հանրությանը դեռ երկար ժամանակ հանգիստ չի տա ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում։ Մինչ դատավարությունն ընթանում է, համացանցում նորանոր տեսանյութեր են հայտնվում, որտեղ երևում են հոր և երեք դուստրերի ոչ ջերմ հարաբերությունները։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik․ Համացանցում ևս մեկ տեսանյութ է հայտնվել Խաչատուրյան ընտանիքի կյանքից, որի հայրը՝ Միխայիլ Խաչատուրյանը, դաժանորեն սպանվել էր դուստրերի կողմից։ «360» Telegram-ալիքի տրամադրության տակ հայտնված կադրերում երևում է, թե ինչպես է Միխայիլ Խաչատուրյանը զայրանում աղջիկների վրա բնակարանում տիրող անկարգության համար, ընդ որում՝ շատ կոպիտ արտահայտվելով նրանց հասցեին։

Խաչատուրյան քույրերի գործը. փաստաբանը հրապարակել է նրանց հոր սկանդալային նամակագրությունը

«Ու ես ամեն օր եմ էսպես ապրում։ Ես այսպես ապրում եմ, ես ինքս եմ փոշեկուլ անում։ Ես այսպես էլ ապրում եմ, էս անասունները էսպես էլ ապրում են։ Էս կեղտերը, էս կեղտոտ շները»,-ասում է Խաչատուրյանը կադրից դուրս, միաժամանակ նկարահանելով գետնին ընկած շան մազի խուրձը և աղջիկներին։

Հիշեցնենք` Միխայիլ Խաչատուրյանի աղմկահարույց սպանությունը տեղի էր ունեցել Մոսկվայում 2018 թվականի հուլիսի 27-ին։ 57-ամյա տղամարդու դին` վզի և կրծքավանդակի բազմաթիվ կտրած–ծակած վերքերով, հայտնաբերվել էր Մոսկվայի Լոբաչևսկի մայրուղում գտնվող տան շքամուտքում։ Երեք դուստրերը, որոնք մեղադրվում են հոր սպանության մեջ, խոստովանել են, որ իրենք են սպանել հորը։

Их поддерживает значительная часть общества - адвокаты сестёр Хачатурян - Sputnik Արմենիա
Հոգեբույժները պարզել են` Միխայիլ Խաչատուրյանը հակում է ունեցել անչափահասների նկատմամբ. ԶԼՄ

Քննչական տվյալների համաձայն՝ քույրերից կրտսերը՝ 11-րդ դասարանի աշակերտուհի Մարիան, հորը դանակի մոտ 35 հարված է հասցրել։ Մյուս երկու աղջիկները՝ Քրիստինան (ավագ քույրը) և Անգելինան (միջնեկը) հարվածներ են հասցրել հոր գլխին, իսկ դեմքին գազային ցողիչ են փչել։

Ավելի ուշ հետմահու հոգեբանա-հոգեբուժական փորձաքննությունը հաստատեց, որ տղամարդը հոգեկան խանգարումներ է ունեցել։ Համացանցում տեսագրություն հայտնվեց, որտեղ հայրը հոգեբանական բռնության է ենթարկում դուստրերին։ Պաշտպանական կողմը պնդում է, որ տարիներ շարունակ Խաչատուրյանը պարբերաբար ծեծել է դուստրերին և «սեռական բռնություն է գործադրել», իսկ աղջիկները գործել են` ելնելով անհրաժեշտ ինքնապաշտպանությունից։

«Մի վայրկյան ձայնդ կտրի՛ր»․ ինչպես են Ամանորը նշել Խաչատուրյանների ընտանիքում․ տեսանյութ

Կրտսեր քրոջը՝ Մարիային, անմեղսունակ են ճանաչել։ Սպանված Միխայիլ Խաչատուրյանի ազգականները և տուժած կողմի փաստաբանները հայտարարել են, որ կասկածում են, թե աղջիկն անմեղսունակ է։

Փաստաբան Ալեքսեյ Պապյոնովը նշել է, որ «տուժողների կողմը պնդում է, որ դա նախնական պայմանավորվածությամբ սպանություն է եղել՝ կազմակերպված հանցախմբով»։

«Այս կողմ շրջվիր, ուռո՛դ». ինչպես է Խաչատուրյանը «դաստիարակում» դուստրերին. տեսանյութ

Լրահոս
0