Բեյրութում հայ զոհերի թիվն ավելացել է ևս մեկով

© REUTERS / MOHAMED AZAKIRРаненые после взрыва в Бейруте (4 августа 2020). Ливан
Раненые после взрыва в Бейруте (4 августа 2020). Ливан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Լիբանանում դեսպանությունն աշխատում է արտակարգ ռեժիմով, գործում է թեժ գիծ։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի - Sputnik. Բեյրությում տեղի ունեցած պայթյունի հետևանքով հայազգի մահացածների թիվն այս պահի դրությամբ վեցն է։ Տեղեկությունը հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

Առաջին րոպեներին կարծեցինք՝ ահաբեկչություն է. Լորիկ Սապունջյանը՝ Բեյրութի պայթյունի մասին

«ԱԳՆ-ում ձևավորվել է աշխատանքային խումբ՝ Լիբանանին թիրախային աջակցության տրամադրումն Լիբանանի ճգնաժամային կառույցի հետ համակարգելու նպատակով։ Լիբանանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի պատկան մարմինների հետ՝ միասնաբար գնահատելու լիբանանյան կողմի կարիքները և աջակցության շրջանակը»,- Faceboook-ի իր էջում գրել է նա։

Նաղդալյանը նշել է, որ զուգահեռաբար կապ է պահպանվում հայ համայնքային կառույցների հետ՝ կարիքները գնահատելու նպատակով։

Լիբանանում դեսպանությունն աշխատում է արտակարգ ռեժիմով, գործում է թեժ գիծ։

ԱԳՆ խոսնակը միաժամանակ լրատվամիջոցների ներկայացուցիչներին հորդորել է  կապ պահպանել բացառապես իր հետ՝ դեսպանությանը թույլ տալով անխափան իրականացնել համակարգման ողջ աշխատանքը և հավելել, որ ձեռնարկվող քայլերի մասին տեղեկատվությունը կտրամադրվի հավելյալ։

Հիշեցնենք` օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի շրջանում հզոր պայթյուն է որոտացել։ Վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են մահացել, ավելի քան 4 հազարը` տուժել: Մահացածների թվում են լիբանանյան «Քաթայիբ» կուսակցության գլխավոր քարտուղար Նիզար Նաջարյանը, բուժքույր Ջեսիկա Բեզջյանը, Ժակ Բարամաքյանը, Ալինա Զաբրին և Դելիա Փափազյանը: Վերջին՝ 6-րդ զոհի ինքնությունը դեռ հայտնի չէ:

Բեյրութի պայթյունից հետո շատ հայեր ուզում են տեղափոխվել Հայաստան. պատգամավոր

Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը կարգադրել է հետաքննել պայթյունի պատճառներն ու 48 ժամվա ընթացքում պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Նախնական տեղեկություններով` պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2700 տոննա ամոնիումի սելիտրան է եղել։
Բեյրութում սուգ է հայտարարվել:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала