Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Վերջին 40 տարվա ցնցումներից այդքան վնաս չէինք կրել, ինչքան այս պայթյունից․ Հավաթյան

© Photo : Facebook / Hagop K. HavatianЧлен ЦК АРФ Ливан Акоп Аватян
Член ЦК АРФ Ливан Акоп Аватян - Sputnik Արմենիա
Լիբանանի ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի անդամ Հակոբ Հավաթյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Բեյրությում տեղի ունեցած պայթյունին և դրանից հետո առաջացած իրավիճակին։
Հավաթյան. «Մեր համայնքը վերջին 40 տարիների ցնցումներից այդքան վնաս չէր կրել, ինչ»

Լիբանանի ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի անդամ Հակոբ Հավաթյանի փոխանցմամբ` Բեյրութում համատարած ավերածություն է, ցնցում և շվարած վիճակ, շտապօգնությունը շարունակում է արտակարգ ռեժիմով աշխատել, ավելանում է անհետ կորածների թիվը, ամենուր սուգ է և հուսահատության զգացում։  

Беспилотник облетел руины зданий, разрушенных мощным взрывом в Бейруте - Sputnik Արմենիա
Պայթյունի հետևանքով ավերված Բեյրութի սարսափելի կադրերը դրոնից. տեսանյութ

«Բուրջ Համուտ հայկական թաղամասը դասվում է ամենից շատ վնասված շրջանների թվին, նույնիսկ վերջին 40 տարիներին տեղի ունեցած ցնցումների և անախորժությունների ժամանակ մեր հայահոծ համայնքն այդքան նյութական վնասներ չէր կրել, ինչ այս պայթյունից։ Տա Աստված, որ զոհերի թիվը չավելանա, և վիրավորները շուտ ապաքինվեն։ Այս պահին համայնքի ներկայացուցիչներն օգնում են միմյանց պայթյունի հետևանքները վերացնելու գործում»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Հավաթյանի տեղեկացմամբ` լիբանանահայությունն օժտված է բոլոր տագնապներն իր ներուժով հաղթահարելու  հարուստ կենսափորձով, որովհետև համարվում է Սփյուռքի կենտրոնական գաղութը, որն ունի կենսական դերակատարություն համահայկական տեսլականներում և իղձերի իրականացման գործում։

«Շատ լիբանանահայեր իրենց տնտեսական գործունեությունն են ծավալում Հայաստանում, գնել են բնակարաններ, սակայն այս պայթյունի պատճառով խուճապային տրամադրություններ առաջացնելու և զանգվածային ներհոսք կազմակերպելու անհրաժեշտություն չկա։ Հայրենիքը կարևոր է, սակայն մեր համայնքը պետք է վերագտնի իր կենսունակությունը Լիբանանում, որպեսզի շարունակի նպաստել համահայկական իղձերի իրականացմանը»,– նշեց Լիբանանի ՀՅԴ Կենտրոնական կոմիտեի անդամը։

Բեյրութի պայթյունն ու մեծ քաղաքականությունը. որքանով է հավանական ահաբեկչության վարկածը

Հավաթյանի դիտարկմամբ` Լիբանանում ապրում են շատ հայեր, որոնք մեծ դերակատարություն և պատկառելի ներգրավվածություն ունեն երկրի հասարակական–քաղաքական կյանքում, ինչպես նաև Լիբանանի պետական կառավարման համակարգում։

Раненые после взрыва в Бейруте (4 августа 2020). Ливан - Sputnik Արմենիա
Բեյրութում հայ զոհերի թիվն ավելացել է ևս մեկով

Ըստ նրա` լիբանանահայությունն այժմ ունի ամբողջ հայության աջակցության կարիքը, որպեսզի հնարավորինս շուտ վերագտնի իր ներուժն աղետաբեր պայթյունից հետո։

Հիշեցնենք` օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի շրջանում հզոր պայթյուն է որոտացել։ Վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով ավելի քան 100 մարդ է մահացել, ավելի քան 4 հազարը` տուժել: Մահացածների թվում նաև 6 հայ կա։ Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը կարգադրել է հետաքննել պայթյունի պատճառներն ու 48 ժամվա ընթացքում պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Նախնական տեղեկություններով` պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող մոտ 2700 տոննա ամոնիումի սելիտրան է եղել։ Բեյրութում սուգ է հայտարարվել:

Բեյրութի քաղաքապետն արտասվել է, երբ խոսել է պայթյունի զոհերի մասին. տեսանյութ

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала