Արմեն Սարգսյանը ստացել է ՀՀ փոխոստիկանապետներից մեկին պաշտոնից ազատելու առաջարկը

© Photo / official site of the President of RAПрезидент Армении Армен Саркисян (30 апреля 2020). Еревaн
Президент Армении Армен Саркисян (30 апреля 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
«Թավշյա» հեղափոխությունից հետո Նոր Նորք վարչական շրջանը ղեկավարած, որոշ ժամանակ «Արմավիր» ՔԿՀ–ի պետի տեղակալ աշխատած Մհրյանը շուտով կազատվի փոխոստիկանապետի պաշտոնից։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստացել է ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանին պաշտոնից ազատելու առաջարկը, որը ներկայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին նախագահի մամուլի ծառայությունից։

168.am-ն այսօր գրել էր, որ Աշխատանքից ազատվելու դիմումներ են ներկայացրել ՀՀ երկու փոխոստիկանապետները՝ Հայկ Մհրյանն ու Տիգրան Եսայանը:

© Photo : press office of Nor Nork administrative district of YerevanՀայկ Մհրյան
Արմեն Սարգսյանը ստացել է ՀՀ փոխոստիկանապետներից մեկին պաշտոնից ազատելու առաջարկը - Sputnik Արմենիա
Հայկ Մհրյան

Մհրյանը իշխանափոխությունից հետո եղել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար, ապա կարճ ժամանակ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ, որից հետո նշանակվել է ՀՀ փոխոստիկանապետի պաշտոնում:

Լրահոս
0