Բեյրութի պայթյունից մեծ վնասներ է կրել նաև «Շաղզոյեան» կենտրոնը

© REUTERS / MOHAMED AZAKIRТравмированная женщина после взрыва в Бейруте (4 августа 2020). Ливан
Травмированная женщина после взрыва в Бейруте (4 августа 2020). Ливан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Պայթյունի հետևանքով վնասվածքներ է ստացել նաև Լիբանանում լույս տեսնող հայկական «Ազդակի» պատասխանատու խմբագիրը:

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Բեյրութի նավահանգստում երեկ տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով մեծ վնասներ է կրել «Շաղզոյեան» կենտրոնը, որտեղ տեղակայված են բազմաթիվ հայկական կառույցների գրասենյակներ։ Տեղեկությունը հայտնում է Լիբանանում լույս տեսնող հայկական «Ազդակ» թերթը:

«Կոտրված ու փշրված են գրասենյակների պատուհաններն ու դռները. մեծ վնասներ են կրել ՀՅԴ Բյուրոյի, Միջին Արևելքի Հայ դատի գրասենյակները, ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի գրասենյակը: Մեծապես վնասվել է «Ազդակի» «Փյունիկ» սրահը, խորհրդարանի հայ պատգամավորների գրասենյակը»,–գրում է թերթը:

Աղբյուրի փոխանցմամբ`նյութական վնաս են կրել «Ազդակի» խմբագրությունը, «Վանայ Ձայնի», Համազգայինի «Վահէ Սէթեան» տպարանը, Համազգայինի «Լուսի Թութունջյան» ցուցասրահը, Համազգային Կենտրոնական վարչության և «Բագինի» գրասենյակները:

Пострадавший от взрыва в Бейруте армянский Собор Григория Просветителя (4 августа 2020). Антелиас - Sputnik Արմենիա
Ինչ վնասներ է հասցրել պայթյունը Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանին. լուսանկարներ

Պայթյունի հետևանքով վնասվածքներ է ստացել նաև «Ազդակի» պատասխանատու խմբագիր Նորա Բարսեղյանը:

Հիշեցնենք` օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստի շրջանում հզոր պայթյուն է որոտացել։ Վերջին տվյալներով՝ պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են մահացել, ավելի քան 4 հազարը` տուժել: Մահացածների թվում 5 հայ կա`  լիբանանյան «Քաթայիբ» կուսակցության գլխավոր քարտուղար Նիզար Նաջարյանը, բուժքույր Ջեսիկա Բեզջյանը, Ժակ Բարամաքյանը, Ալինա Զաբրին և Դելիա Փափազյանը։

Լիբանանի վարչապետ Հասան Դիաբը կարգադրել է հետաքննել պայթյունի պատճառներն ու 48 ժամվա ընթացքում պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Նախնական տեղեկություններով` պայթյունի պատճառը նավահանգստի պահեստներում պահվող 2700 տոննա ամոնիումի սելիտրան է եղել։

Բեյրութում այսօր սուգ է հայտարարվել:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала