Կորոնավիրուսային իրավիճակը բարելավվում է, բայց վատ լուրեր կան

© Photo / official site of the Prime minister of RAВыступление премьер-министра Никола Пашиняна в Национально собрании (25 июня 2020). Еревaн
Выступление премьер-министра Никола Пашиняна в Национально собрании (25 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ներկա պահին ՀՀ-ում բուժման մեջ գտնվողների թիվը 8000-ից պակաս է:

ՐԵՎԱՆ, 5 օգոստոսի - Sputnik. Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Հայաստանում շարունակում է բարելավվել: Այս մասին այսօր ՀՀ պարետատան նիստի ավարտին կայացած ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հայտնելով, որ ներկա պահին ՀՀ-ում բուժման մեջ գտնվողների թիվը 8000-ից պակաս է:

«Բայց խնդիրն այն է, որ այս բարենպաստ զարգացումներն իրենց հետ բերել են վատ լուրեր: Նույնիսկ անզեն աչքով նկատելի է, որ թվերի անկումը մեր համաքաղաքացիները սկսել են մեկնաբանել որպես հակահամաճարակային կանոնները չպահպանելու առիթ և նույնիսկ հաղթահարված են համարում համաճարակը: Դա ամենևին էլ այդպես չէ»,- նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով` այս վերաբերմունքը կարող է առիթ դառնալ համաճարակի հուլիսյան պիկին վերադառնալու համար, ուստի նա ՀՀ քաղաքացիներին կոչ արեց պահպանել պարետատան սահմանած հակահամաճարակային կանոնները:

Правительство Армении в защитных медицинских масках во время заседания (21 мая 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Դիմակ դնելը խնդիրներ է առաջացրել. գործադիրը պարզաբանեց` ինչու է փոխել որոշումը

«Եվ որևէ կասկած չկա, որ մեր հակահամաճարակային կանոնների մեջ անկյունաքարային նշանակություն ունի դիմակի կրումը փակ և բաց տարածքներում, և մենք պետք է խստորեն պահպանենք այս կանոնը»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ բացի կոչերից, կառավարությւնը շարունակելու է նաև կանոնները խախտողների նկատմամբ պատժամիջոցներ կիրառել:

Հիշեցնենք` Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 288–ով և դարձել 39 586։ Կորոնավիրուսին զոհ է գնացել ընդհանուր առմամբ 770 մարդ։ 

Մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջիններս պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

Հուլիսի 13-ին կառավարությունը որոշեց արտակարգ դրության ռեժիմը երկարացնել մինչև օգոստոսի 12-ը։

Եթե չլիներ «կորոնան». ինչպես թագավարակը հայերին ստիպեց գներ իջեցնել ու ճանաչել Հայաստանը

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն