Ողբերգական ավտովթար Հրազդանում. ուղևորները տեղում են մահացել, վարորդը` հիվանդանոցում

© Sputnik / Asatur YesayantsОбстановка в мед.центре "Григор Лусаворич", куда доставлены раненные при взрыве ресторана "Бургер кинг"
Обстановка в мед.центре Григор Лусаворич, куда доставлены раненные при взрыве ресторана Бургер кинг - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մեքենան տապալել է էլեկտրասյունն ու բախվել հսկայական եղևնուն։ Մահացած ուղևորներին ու վարորդին մեծ դժվարությամբ են դուրս բերել ավտոմեքենայից։

ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի – Sputnik. Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում ավտովթարը երեք մարդու կյանք է խլել։ Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, երեկ՝ օգոստոսի 4-ին, ժամը 23:40-ի սահմաններում Զորավար Անդրանիկի պողոտայում, «Աղբյուրակ» թաղամասից դեպի «Կենտրոն» թաղամաս ընթանալիս, Հրազդան քաղաքի բնակիչ, 40-ամյա Հովհաննես Վարդանյանը «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարերին, առաջ ընթանալով բախվել էլեկտրասյանը, հետո բախվել հսկայական եղևենուն:

Два медицинских центра Араратской области полностью заняты борьбой с коронавирусом (1 июля 2020). - Sputnik Արմենիա
Ողբերգական վթար Լոռիում. երիտասարդ եղբայրներից մեկը մահացել է

Վթարի հետևանքով ուղևորները` 41-ամյա Կարեն Սարգսյանն ու 40-ամյա Արթուր Ալեքսանյանը (Հրազան քաղաքի բնակիչներ), տեղում մահացել են, իսկ վարորդ Հ. Վարդանյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ կարճ ժամանակ անց մահացել է` այդպես էլ գիտակցության չգալով:

Ըստ կայքի` ուղևորներին և վարորդին ավտոմեքենայից մեծ դժվարությամբ դուրս են բերել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները։

Երևանում պատուհանից ընկած երեխայի կյանքը փրկել չի հաջողվել

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ):

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ մահացածներից Կ. Սարգսյանն աշխատում էր ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման Կոտայքի մարզային բաժնում որպես ավագ հարկադիր կատարող:

Լոռիում «Բիոնիկի» պահակի սպանության գործով հարուցվել է քրեական գործ

Լրահոս
0