Եկատերինբուրգ-Երևան չարտերային չվերթ կկայանա. դեսպանատունը մանրամասներ է հայտնում

ՌԴ-ում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը տեղեկացնում է` երբ է կայանալու թռիչքը, որտեղից կարելի է տոմս գնել։

ԵՐԵՎԱՆ, 6 օգոստոսի – Sputnik. ՀՀ քաղաքացիները օգոստոսի 15-ին կարող են Հայաստան վերադառնալ Եկատերինբուրգ-Երևան չվերթով: Տեղեկությունը հայտնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ թռիչքը նախատեսված է օգոստոսի 15-ին՝ ժամը 23:30-ին:

Տոմսեր կարելի է գնել հետևյալ հասցեով՝ ք. Եկատերինբուրգ, Բելինսկու փողոց, տուն 108։

«Աերոֆլոտը» չեղարկել է մի շարք քաղաքներ, այդ թվում՝ դեպի Երևան կանոնավոր չվերթերը

«Եկատերինբուրգից Երևան չարտերային չվերթի մասին ավելի մանրամասն տեղեկությունների համար կարող եք դիմել հետևյալ հեռախոսահամարներով ՝ 8 (800)22 22 566 WhatsApp, 8 (922) 22 60 566, 8 (922) 22 56 566», - նշված է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել Է Facebook-ում։

Հայաստանում ՌԴ դեսպանատունն ավելի վաղ հրապարակել էր օգոստոսյան չվերթերի ժամանակացույցը։ 

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала