00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ամուլսարի տարածքից հեռացնում են «Լիդիան Արմենիայի» վագոն–տնակները

© Photo : YouTube / Factor tvԱմուլսարի տարածքից հեռացնում են Լիդիան Արմենիայի տնակները
Ամուլսարի տարածքից հեռացնում են Լիդիան Արմենիայի տնակները - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանը հայտարարել է, որ «Լիդիան Արմենիան» սխալվել է վագոն-տնակի տեղադրման հարցում։

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի - Sputnik. Ամուլսարի տարածքից ոստիկանների հսկողությամբ հեռացվում են «Լիդիան Արմենիայի» տեղադրած վագոն–տնակները։ Մինչ վերամբարձ կռունկը տնակները վեր էր բարձրացնում, բնապահպան ակտիվիստներն ու հանքի շահագործմանը դեմ բնակիչները բղավում էին. «Ամուլսարը սար է մնալու»։

© YouTube / Factor tvԱմուլսարի տարածքից հեռացնում են Լիդիան Արմենիայի տնակները
Ամուլսարի տարածքից հեռացնում են «Լիդիան Արմենիայի» վագոն–տնակները - Sputnik Արմենիա
Ամուլսարի տարածքից հեռացնում են Լիդիան Արմենիայի տնակները

Նշենք, որ «Լիդիան Արմենիան» այս գործընթացն անօրինական է համարում, քանի որ տարածքն իրենց վարձակալության է հանձնված։

Սակայն Ջերմուկի քաղաքապետը երեկ հայտարարել էր, որ ընկերությունը սխալվել է վագոն-տնակի տեղադրման հարցում։

Ջերմուկ քաղաքի համայնքի հողաշինարար Արման Արսենյանն էլ լրագրողների հետ զրույցում ասել էր, որ տնակները տեղակայված են «Լիդիանի» վարձակալած տարածքում, բայց այստեղ շինթույլտվություն չկա, հետևաբար այստեղ չեն կարող տեղակայել ո՛չ շարժական, ո՛չ էլ կոնստրուկտիվ էլեմենտներ։ Նա նշել էր, որ «Լիդիանը» մոտ 10 մետրի խախտում է թույլ տվել։

Ամուլսարի շրջափակումից հետո բնակիչները զրկվել են եկամտից. նրանք դիմել են Փաշինյանին

Հիշեցնենք՝ օգոստոսի 3-ին «Լիդիան Արմենիա» ընկերությունը հանել էր դեպի Ամուլսարի հանքավայր տանող ուղու վրա տեղադրված «Ամուլսարի պահապանների» վագոն–տնակները ու դրանց փոխարեն տեղադրել պահնորդների համար նախատեսված վագոն-տնակները, ինչն առաջ էր բերել բողոքի ակցիայի մասնակիցների դժգոհությունը: Վերջինները հայտարարություն էին տարածել` պահանջելով իրենց տնակները վերադարձնել նախկին տեղը և միաժամանակ քաղաքացիներին կոչ անելով ընտանիքներով, երեխաների հետ գնալ Ջերմուկ ու միանալ բողոքի ակցիաներին:

Стройка компании Лидиан Армения - Sputnik Արմենիա
«Այս պահին Ամուլսարի շահագործումն արգելելու դե յուրե հիմք չկա». Փաշինյան

«Լիդիան Արմենիա» ընկերությունն իր հերթին հայտարարել էր, որ սեփական տարածքից հեռացրել է ապօրինի գույքը։

ՄԻՊ-ն ամփոփել է Ամուլսարի դեպքերով արագ արձագանքման խմբի աշխատանքները

Հիշեցնենք նաև, որ Ջերմուկի բնակիչները դեռևս նախորդ տարվանից պարբերաբար փակում են Ամուլսար տանող ճանապարհները: Նրանք կարծում են, որ հանքի շահագործումը մեծ վնաս կհասցնի շրջակա միջավայրին: 2018 թվականի հունիսից մի խումբ մարդիկ` «Ամուլսարի պահապանները», գիշեր-ցերեկ հերթապահում են՝ փակ պահելով դեպի հանք տանող ճանապարհները։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թ–ի սեպտեմբերի 9–ին Facebook–յան ուղիղ եթերում անդրադարձել էր Ամուլսարի հանքի շահագործման թեմային` ասելով, որ Ջերմուկի բնակիչները պետք է ապաշրջափակեն Ամուլսարի հանք տանող ճանապարհները:

2019 թ. ապրիլին ՀՀ վարչական դատարանը պարտավորեցրել է ոստիկանությանը վերացնել ներխուժումը և հեռացնել անձանց ու նրանց գույքը ընկերությանը պատկանող տարածքից։

Ավելի վաղ լիբանանյան «Էլարդ» ընկերությունն Ամուլսարի հանքի շահագործման ընթացքում իրականացրել էր շրջակա միջավայրի ռիսկերի գնահատում: Ընկերության ներկայացուցիչները ուսումնասիրել էին դեռևս 2016 թ.-ին «Լիդիան Արմենիա» ընկերության պատրաստած` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և հայտարարել հնարավոր ռիսկերի մասին: Միևնույն ժամանակ Հայաստանի քննչական կոմիտեի ներկայացուցիչները նշել են, որ ռիսկերը կառավարելի են: Ամուլսարի ոսկու հանքը Հայաստանի երկրորդ խոշոր հանքավայրն է: Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որը միջազգային «Lydian international» ընկերության դուստր ձեռնարկությունն է:

Լրահոս
0