Բացահայտվել են Նորաշենի նախկին համայնքապետի ապօրինությունները

© Sputnik / Александр Кряжев / Անցնել ֆոտոբանկМужчина на стремянке
Мужчина на стремянке - Sputnik Արմենիա
Նախկին համայնքապետը ձևական, ծառայությունների բարձր արժեքով պայմանագրեր է ձևակերպել ընկերությունների հետ, իսկ աշխատանքներն անհամեմատ ցածր գներով կազմակերպել այլ անձանց միջոցով։

ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի- Sputnik. Արարատի մարզի Նորաշեն համայնքի նախկին ղեկավարը համայնքապետարանի բյուջեից միլիոնավոր դրամներ է հափշտակել։ Ոստիկանության մամուլի ծառայությունը հայտնում է, որ քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողները բացահայտել են նախկին համայնքապետի ապօրինությունները։

Полиция Армении, Раздан - Sputnik Արմենիա
Մրգաշենի նախկին համայնքապետին մեղադրանք է առաջադրվել

Մասնավորապես, ոստիկանները պարզել են, որ Նորաշեն համայնքի նախկին ղեկավարը, օգտագործելով պաշտոնեական դիրքը և նախապես համաձայնության գալով մի քանի կազմակերպությունների ղեկավարների հետ, 2017 թվականի տարբեր ամիսներին կազմակերպել է Նորաշենի համայնքապետարանի շենքի նորոգման կապալային աշխատանքների կատարման պետական գնման գործընթաց:

«Քննությանն այս պահին հայտնի տվյալներով՝ գործընթացի շրջանակներում 4 միլիոն 350 հազար և մոտ 1 միլիոն 900 հազար դրամի ձևական պայմանագրեր կնքելով երկու ընկերությունների հետ, բայց նախատեսված աշխատանքներն այլ անձանց կողմից ավելի մատչելի գներով, ինչպես և ոչ ամբողջ ծավալով կատարելու պայմաններում, վերը նշված ըներությունների տնօրենների օժանդակությամբ համայնքի նախկին ղեկավարի կողմից կազմվել և երկկողմանի հաստատվել են կեղծ կատարողական ակտեր ու հանձնման-ընդունման արձանագրություններ, ինչի հիման վրա համայնքապետարանի բյուջեից նշված կազմակերպություններին փոխանցվել և յուրացման եղանակով հափշտակվել է, քննությանն այս պահին հայտնի տվյալներով` մոտ 4 միլիոն 300 հազար դրամ»,- նշված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ։

Ընտանեկան «բիզնես». ինչպես են նախկին համայնքապետներից մեկն ու իր որդին կերել հողերի փողերը

Հարուցվել է քրեական գործ: Հանգամանքները պարզվում են։Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք՝ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը Նորայր Գրիգորյանին ազատել է Նորաշեն համայնքի ղեկավարի պաշտոնից 2019 թվականի սեպտեմբերին։

Դրանից հետո Նորայր Գրիգորյանը դատի էր տվել մարզպետին՝ պահանջելով անվավեր ճանաչել իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ` մարզպետի սեպտեմբերի 27-ի կարգադրությունը։ Նախկին համայնքապետն ու իր կողմնակիցներն օրեր շարունակ նաև բողոքի ակցիաներ էին կազմակերպում՝ պահանջելով մարզպետի հրաժարականը։

Արմավիրի համայնքապետը յուրացումներ է կատարել. նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала