Սևանի ափերին քանդման ենթակա 3800 շինություն կա. նախարարը տեղում ծանոթացել է լճի խնդիրներին

© Photo : Facebook / Ռոմանոս Պետրոսյան Romanos PetrosyanМинистр окружающей среды ознакомился с незаконными постройками на территории национального парка Севан
Министр окружающей среды ознакомился с незаконными постройками на территории национального парка Севан - Sputnik Արմենիա
Ավելի քան 1000 տնտեսվարողի գործունեության օրինականությունն էլ դեռ պետք է ուսումնասիրվի: Նախարարի խոսքով՝ գերնպատակը Սևանա լճի էկոհամակարգը վերականգնելն է:

ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի – Sputnik. ՀՀ շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր Սևան այցելելուց ու ազգային պարկում ունեցած աշխատանքային քննարկումից հետո Facebook-ում գրել է, որ Սևանի ափամերձ տարածքներում, «Սևան» ազգային պարկի բնության հատուկ պահպանվող տարածքներում թույլատրելի կառուցապատման նիշից ցածր հատվածներում ու ապօրինի կառուցված շուրջ 3 800 շենք-շինություն կա, բոլորը` քանդման ենթակա:

«Կարճաժամկետ հեռանկարում մեր առաջնային խնդիրն է՝ պետական բացառիկ սեփականություն հանդիսացող տարածքներն ազատել ապօրինի տաղավարներից, ինքնակամ շենք-շինություններից, պարիսպներից ու կենսական կարևորության այս ոլորտում հաստատել օրենքի գերակայություն»,- նշել է նախարարը:

Բացի վերոհիշյալ 3800 ապօրինի շինություններից, Սևանի ափամերձ հատվածներում հաշվառված է ևս շուրջ 1000 տնտեսվարող, որոնք տասնամյակներով գործունեություն են ծավալում վարձակալության և կառուցապատման իրավունքով: Նախարարը, սակայն, հայտնում է, որ դրանց գործունեության բնույթը, իրավաչափությունն ու սահմանված կարգին համապատասխանությունը դեռ պետք է ուսումնասիրվի:

««Սևան» ազգային պարկի տարածքում՝ Սևանա լճի ափամերձ գոտում ունենք ապօրինի հողազավթումների և ինքնակամ կառուցապատումների զուգակցությամբ շուրջ 130 տնտեսվարման դրվագ, ևս 150 պայմանագրային վարձակալությամբ գործունեության դեպքեր՝ առանց պետական գրանցման»,- ավելացրել է Պետրոսյանը։

Նրա խոսքով` այս ամենի գերնպատակը Սևանա լճի էկոհամակարգը վերականգնելն է:

Ռոմանոս Պետրոսյանն այսօր առավոտից հանդիպում-քննարկում է ունեցել«Սևան» ազգային պարկի ստորաբաժանումների ղեկավարների և աշխատակազմի հետ, ծանոթացել Սևանի էկոլոգիական հիմնախնդիրներին:

Ջրիմուռների արտազատած թունանյութն ազդում է մարդկանց և ձկնեղենի վրա. Սևանը դեռ «ծաղկում է»

Նախարարը նաև շրջայց է կատարել Սևանի առափնյա տարածքներում, ծանոթացել անտառածածկ հատվածների մաքրման աշխատանքներին ու առկա վիճակին:

Սևանի կանաչ ջրիմուռներով սնված ձուկն ու անասունը կարող են վտանգավոր լինել ուտողի համար

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала