Ո՞ր երկրներն են Covid-19–ի դեմ պատվաստանյութ մշակել

Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Պատվաստանյութերից վեցն արդեն անցել են կլինիկական փորձարկման բոլոր երեք փուլերը և շուտով պետք է վերջնական հավանության արժանանան։ Ռուսական դեղամիջոցի հաստատումը նախատեսվում է օգոստոսի 12-ին։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն` կորոնավիրուսի դեմ ավելի քան երկու տասնյակ պատվաստանյութեր թեստավորման տարբեր փուլերում են։

На снимке с помощью электронного микроскопа виден новый коронавирус SARS-CoV-2, появляющийся на поверхности клеток. Он вызывает COVID-19 - Sputnik Արմենիա
Չիկագոյի բժիշկները կորոնավիրուսի նոր ախտանիշ են հայտնաբերել

Այս բոլոր 26 պատվաստանյութերն արդեն անցել են նախակլինիկական փորձարկումները և այժմ գտնվում են հետազոտության տարբեր փուլերում: Երեք դեղամիջոցներն անցել են փորձարկման երեք փուլերը։

Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն առաջինը կստանան բժիշկներն ու տարեց մարդիկ

Դրանց թվում է Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի պատվաստանյութը։ Պատվաստանյութի պաշտոնական հաստատումը նախատեսված է օգոստոսի 12-ին։

Ռուսաստանցի բժիշկն ասել է` ում է հակացուցված կորոնավիրուսի դեմ պատվաստումը

Պատվաստանյութերի կլինիկական ուսումնասիրությունների առաջին փուլում այն թեստավորում են մարդկանց փոքր խմբի վրա, ստուգում են անվտանգությունն ու չափաբաժինները։

Հետո ընդլայնված փորձարկումներ են անցկացվում հարյուրավոր մարդկանց վրա։ Երրորդ փուլում հազարավոր մարդիկ են թեստավորվում։ 

Պատվաստանյութի մշակումն արագացնելու համար փուլերը կարող են համակցվել։

Ինչու է կորոնավիրուսը տարբեր կերպ դրսևորվում. բացատրում է վարակը հաղթահարած Կարեն Տոնոյանը

Լրահոս
0