Կենտրոնը գերբեռնված է. ՄԻՊ–ի աշխատակիցներն  անակնկալ այցելել են Նուբարաշենի հոգեբուժարան

© Sputnik / Aram NersesyanЗдание Национального центра охраны психического здоровья
Здание Национального центра охраны психического здоровья - Sputnik Արմենիա
ՄԻՊ–ի աշխատակիցներն ու փորձագետները մի շարք խնդիրներ են հայտնաբերել «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում»։

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի - Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ ՄԻՊ աշխատակիցներն ու փորձագետները չհայտարարված այց են իրականացրել «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» (Նուբարաշենի հոգեբուժարան), որտեղ մի շարք խնդիրներ են հայտնաբերել։

Лаборатория для проведения тестов на антитела к коронавирусу в Республиканском центре профилактики СПИДа - Sputnik Արմենիա
ՀՀ հոգեկան առողջության կենտրոններից մեկում հայտնաբերվել է կորոնավիրուսով 25 թաքնված հիվանդ

«Կենտրոն ընդունվող պացիենտների նկատմամբ  կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով 14-օրյա մեկուսացում չի իրականացվում։ Բացի այդ, կենտրոնը գերբեռնված է, և պացիենտներն ապահովված չեն բավարար անձնական տարածությամբ։ Ավելին, հոգեբուժական կազմակերպություն այցելուների մուտքի ժամանակ ջերմաչափման գործընթացը պատշաճ չի իրականացվում»,–նշված է հաղորդագրության մեջ։

Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված անհրաժեշտ նորմերի խախտումներից բացի, ՄԻՊ–ի աշխատակիցներն արձանագրել են` կենտրոնի բաժանմունքները, ներառյալ՝ հիվանդասենյակները, լոգարանները, ճաշասրահները և խոհանոցներն, ունեն լուրջ վերանորոգման կարիք։ Իսկ ինչ վերաբերում է կենտրոնում գտնվող պացիենտների զսպման միջոցներին, ապա ֆիզիկական զսպումը երբեմն իրականացվում է հիվանդասենյակներում մյուս պացիենտների ներկայությամբ։

Արման Թաթոյանը ՀԿ-ների հետ քննարկման արդյունքներն ուղարկել է պարետատուն

Բացի այդ, արձանագրվել է, որ պացիենտներից ոմանք կազմակերպական տարբեր խնդիրների պատճառով հնարավորություն չունեն ստանալ իրենց կենսաթոշակը։ Իսկ նրանց  հագուստը հիմնականում չի անհատականացվում և լվացվելուց հետո բաժանվում է պատահականության սկզբունքով։

Նշվում է նաև, որ դեպի կենտրոն չկա հասանելի հասարակական տրանսպորտային հաղորդակցություն այն դեպքում, երբ այնտեղ 407 պացիենտ կա:

Омбудсмен Армении Арман Татоян - Sputnik Արմենիա
ՄԻՊ-ն ամփոփել է Ամուլսարի դեպքերով արագ արձագանքման խմբի աշխատանքները

Այցի ընթացքում, մյուս կողմից, արձանագրվել են նաև դրական տեղաշարժեր,  մասնավորապես՝ հոգեբուժական կազմակերպությունն ապահովված է եղել կորոնավիրուսի համար անհատական պաշտպանիչ և ախտահանիչ միջոցներով։

ՄԻՊ–ի աշխատակիցները ֆիքսել են նաև, որ բաժանմունքներում տեղադրվել են տաքսոֆոններ, ներդրվել է ինտերնետ հաղորդակցության ներքին ցանց, իսկ փաստաթղթաշրջանառությունը թվայնացվել է։

Հոգեկան առողջության կենտրոնում արձանագրվել է կորոնովիրուսային հիվանդության 8 դեպք

Այցի ընթացքում վերհանված խնդիրները ՄԻՊ–ի աշխատակիցները քննարկել են կազմակերպության տնօրինության հետ: Դրանք կամփոփվեն և առաջարկների հետ կներկայացվեն ոլորտի իրավասու մարմիններին:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала