Արայիկ Հարությունյանը հայտնեց` երբ կբացվեն դպրոցները

© Sputnik / Asatur YesayantsАраик Арутюнян покидает здание Дома правительства после пресс-конференции (18 марта 2020). Еревaн
Араик Арутюнян покидает здание Дома правительства после пресс-конференции (18 марта 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Բուհերի և մի շարք այլ ուսումնական հաստատությունների մասով որոշումները կկայացվեն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում:

ԵՐԵՎԱՆ, 10 օգոստոսի – Sputnik. Այսօր պարետատան նիստի ժամանակ որոշում է կայացվել սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսել հանրակրթական դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում՝ առկա ուսուցմամբ և սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

Նրա խոսքով` որ բուհերի ու մի շարք այլ ուսումնական հաստատությունների մասով որոշումները կկայացվեն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում:

«Պարետատունը, մեր մյուս գործընկերները և նախարարությունը համատեղ մշակել են բոլոր հարցերի մանրամասն ընթացակարգերը և ուղեցույցները, որոնք կհրապարակվեն և կտարածվեն առաջիկա օրերին: Խնդրում ենք այս հարցում հետևել բացառապես պաշտոնական լրահոսին՝ կառավարության, պարետատան, նախարարության և նախարարի էջերին: Սիրելի ուսուցիչներ, ծնողներ և աշակերտներ, առաջիկա շաբաթներին մենք պետք է միասին ապահովենք ուսումնական տարվա հաջող մեկնարկը և բնականոն ընթացքը՝ հաշվի առնելով համավարակով պայմանավորված սահմանափակումները և բացառելով մեդիասադրանքները»,– Facebook–ի իր էջում գրել է նախարարը:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար մարտի 12-ի երեկոյան որոշվեց հաջորդ օրվանից հետաձգել դասերը։ Ուսումնական կենտրոններն անցան հեռավար ուսուցման։

Մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Օգոստոսի 5-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ օգոստոսի 12-ին ավարտվող արտակարգ դրության ռեժիմը կերկարաձվի ևս մեկ ամսով, բայց դա վերջինը կլինի։ 

 

 

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала