Ի՞նչ են փնտրում թուրքերը Սուրբ Կիրակոսի հիմքերի մեջ. Դիարբեքիրի եկեղեցու մոգական ուժը

© Sputnik / provided by Nairi HokhikyanАрмянский журналист из Диярбакыра Карот Сасунян на фоне церкви Святого Киракоса
Армянский журналист из Диярбакыра Карот Сасунян на фоне церкви Святого Киракоса - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ժամանակակից Թուրքիայի տարածքում քիչ են մնացել հայկական պատմամշակութային ժառանգության օրինակներ։ Դրանք հիմնականում կիսավեր են կամ վերածվել են մզկիթի, պահեստի կամ ոչխարների փարախի։

Թուրքիայում ընդամենը երկու եկեղեցի կա, որոնք կանգուն են որպես հայկական քրիստոնեական կառույցներ. Աղթամարի Սուրբ Խաչը և Դիարբեքիրի Սուրբ Կիրակոսը։ Վերջինը թեև վերջին տարիներին ենթարկվել է բազմաթիվ հարձակումների, բայց այն սրբորեն պահպանում են Դիարբեքիրի ազգային ինքնությունը նույնքան սրբորեն պահող հայերը։

«Մենք նման ենք մոլորված որբ երեխաների». Դերսիմի հայերը բացահայտում են իրենց արմատները

© Sputnik / provided by Nairi HokhikyanԴիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին
Ի՞նչ են փնտրում թուրքերը Սուրբ Կիրակոսի հիմքերի մեջ. Դիարբեքիրի եկեղեցու մոգական ուժը  - Sputnik Արմենիա
Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին

Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցու անունն առաջին անգամ հանդիպում է 1610-1615 թթ. Սիմեոն Լեհացու «Ճանապարհորդություն» աշխատության մեջ։ Կիրակոսը քոնիացի մի այրի կնոջ՝ Հուգիդանի միակ որդին է։ Ըստ ավանդության՝ երեք տարեկանում Կիրակոսին տանջանքների են ենթարկում քրիստոնյա լինելու համար, իսկ դատավորն էլ երեխային հրում, գցում է աստիճաններից, ինչի հետևանքով նա գլուխը քարին խփելով՝ մահանում է։

Аваг Авагян в Еревaне - Sputnik Արմենիա
«Պապիս կնոջը թուրքը խլել է ու իր հարճը սարքել». ֆիդայի Սարգսի թոռը փնտրում է ազգականներին

Սրբացված Կիրակոսի պատվին կառուցված եկեղեցին Ցեղասպանության տարիներին ենթարկվել է հարձակումների, սակայն Դիարբեքիրի հայերի շնորհիվ պատերը մնացել են կանգուն։ 1950-1960-ական թթ. այնտեղ 1000-ի հասնող բացահայտ հայերն իրենց կրոնական արարողությունները կատարում էին եկեղեցու խորանում։ 2011 թ.-ին Դիարբեքիրի իշխանության, տեղի հայերի և հայկական սփյուռքի համատեղ ջանքերով սկսվեց Սուրբ Կիրակոսի նորոգումը։

Զարմանալի է, բայց թուրքական կառավարությունը թույլատրեց եկեղեցին վերաօծել և այնտեղ կատարել քրիստոնեական արարողություններ։ 2011թ.-ի հոկտեմբերի 23-ին ես էլ Դիարբեքիրում էի, մասնակցում էի Սուրբ Կիրակոսում առաջին պատարագի արարողությանը։ Եկեղեցու բակը վերածվել էր յուրատեսակ միասնության հարթակի, որտեղ իրենց ինքնության մասին էին խոսում ոչ միայն բացահայտ, այլև ծպտյալ հայերը։

Մի օր բոլորս վերադառնալու ենք. ծպտյալ հայերն ու Արմեն Բաքըրջըօղլուի հայկական ընտանիքը

© Sputnik / provided by Nairi HokhikyanԴիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին
Ի՞նչ են փնտրում թուրքերը Սուրբ Կիրակոսի հիմքերի մեջ. Դիարբեքիրի եկեղեցու մոգական ուժը  - Sputnik Արմենիա
Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին

«Սուրբ Կիրակոս եկեղեցին հայերի ընդհանուր հանգանակությունների շնորհիվ նորոգվեց՝ դառնալով մեր ազգային ինքնության կենտրոններից մեկը։ Այսօր, ցավոք, մենք չունենք ո՛չ քահանա, ո՛չ հոգևոր արարողություն, ինչը թույլ չի տալիս, որ լիարժեք լինենք մեր հայության մեջ։ Եղել են դեպքեր, երբ փորձել ենք եկեղեցում մկրտություն կազմակերպել։ Մենք մշտապես պահանջում էինք, որ Պոլսո պատրիարքարանը մեզ հնարավորություն տա Սուրբ Կիրակոսում պատարագներ անել»,-պատմում է Դիարբեքիրում ապրող հայ լրագրող Կարոտ Սասունյանը։

© Sputnik / provided by Nairi HokhikyanԴիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին
Ի՞նչ են փնտրում թուրքերը Սուրբ Կիրակոսի հիմքերի մեջ. Դիարբեքիրի եկեղեցու մոգական ուժը  - Sputnik Արմենիա
Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին

2015 թվականից սկսած՝ Արևմտյան Հայաստանում նոր թափ հավաքեցին թուրք-քրդական բախումները, որոնք չշրջանցեցին նաև Դիարբեքիրը։ Փոխադարձ հրետակոծությունների ժամանակ տաճարը խիստ վնասվեց՝ փակվելով ու կրկին անհասանելի դառնալով մարդկանց համար։

© Sputnik / provided by Nairi HokhikyanԴիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին
Ի՞նչ են փնտրում թուրքերը Սուրբ Կիրակոսի հիմքերի մեջ. Դիարբեքիրի եկեղեցու մոգական ուժը  - Sputnik Արմենիա
Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին

Կարոտը պատմում է, որ Դիարբեքիրի հայկական արժեքներն այժմ ենթարկվում են նաև գանձագողերի հարձակումներին։ Մի կողմից թուրք զինվորականներն են կրակում, մյուս կողմից էլ գանձագողերն են հիմքերը քանդում։ Նրանք վաճառում են եկեղեցու քարերը, փորձում հիմքերի տակ ոսկի գտնել։ Թուրքերի ու քրդերի շրջանում մինչև հիմա լեգենդներ են պտտվում, թե հայերը մեծ քանակությամբ գանձեր են թողել։

«Սուրբ Կիրակոս եկեղեցին մեր ամենամեծ գանձն է։ Արևմտյան Հայաստանի տարբեր վայրերից հայերը գալիս են այստեղ, որ ծանոթանան մյուս հայերի հետ ու միաժամանակ ծանոթանան իրենց քրիստոնեական անցյալի հետ։ Մարդիկ այստեղ ամեն կիրակի առավոտյան սրճարանում խոսում են հայոց պատմության, մեր անցյալի, կոտորածի, գերդաստանների պատմության մասին։ Մենք քննարկում ենք այն պատմական ժառանգությունը, որ ստացել ենք մեր նախնիներից, իսկ այդ ժառանգությունը հսկայական է, թեպետ տարիների ընթացքում շատ է վնասվել»,-նշում է Կարոտ Սասունյանը։

Դիարբեքիրի հայկական գանձերից մեկն էլ Սուրբ Կիրակոսի շուրջը համախմբված հայերն են։ Նրանք մկրտություն են ստացել Սուրբ Կիրակոսում և տարիներ շարունակ իրենց ազգային ծեսերն ու արարողությունները կատարում են հենց Սուրբ Կիրակոսի բակում։

Ամասիացի Օհանը և մյուսները․ ինչու են թուրք գրողները խոսում Արևմտյան Հայաստանի հայերի մասին

«Մեծ եղեռնից հետո մենք ո՛չ դպրոց ենք ունեցել, ո՛չ ուսուցիչ, ո՛չ էլ քահանա, բայց անգամ այդ պայմաններում, համախմբվելով միայն եկեղեցու շուրջը, կարողացանք պահպանել մեր հայկական ինքնությունը»,-զրույցը եզրափակում է դիարբեքիրցի մեր հայրենակիցը՝ շեշտելով, որ իրենք կկարողանան կրկին բացել եկեղեցու դռները՝ միավորելու պատմական հայրենիքի տարբեր վայրերում ապրող հայերին։

© Sputnik / Nairi HokhikyanՍուրբ Կիրակոս եկեղեցի
Ի՞նչ են փնտրում թուրքերը Սուրբ Կիրակոսի հիմքերի մեջ. Դիարբեքիրի եկեղեցու մոգական ուժը  - Sputnik Արմենիա
Սուրբ Կիրակոս եկեղեցի

Ըստ ոչ պաշտոնական տվյալների՝ ավելի քան 1,5 մլն բնակիչ ունեցող Դիարբեքիրում մոտ 20․000 էթնիկ հայ կա։

«Ես չմոռցերիմ հայերեն, կխոսամ». Սասունի հայերն ու նրանց ամուսնության չգրված օրենքները

Լրահոս
0