Բժիշկները կհանգստանան, հյուրանոցային բիզնեսն էլ չի տուժի. Թանդիլյանը դիմել է վարչապետին

© Sputnik / Asatur Yesayants / Депутаты оппозиционной фракции "Елк" в НС (30 апреля 2018). Еревaн
Депутаты оппозиционной фракции Елк в НС (30 апреля 2018). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորն առաջարկում է հանգստյան ուղեգրեր տրամադրել համավարակի դեմ պայքարում ներգրավված բոլոր բուժաշխատողներին:

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի - Sputnik. ՀՀ ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանն առաջարկությամբ դիմել է ՀՀ վարչապետին՝ հանգստյան ուղեգրեր տրամադրել բոլոր այն բուժաշխատողներին, որոնք ներգրավված են եղել համավարակի դեմ պայքարում և հավատարիմ մնալով Հիպոկրատի երդմանը շարունակում են անձնվեր կատարել իրենց աշխատանքը: Այս մասին նշված է «Լուսավոր Հայաստան» կուսակցության Facebook-յան էջում:

Тестирование россиян на наличие антител к COVID-19 в Москве - Sputnik Արմենիա
Երևանի քաղաքապետարանը 100 միլիոն դրամ կհատկացնի COVID-19-ի դեմ պայքարող բուժաշխատողներին

«Առաջարկի հիմնավորումն այն է, որ այս ժամանակահատվածում բուժաշխատողները աշխատել են գերծանրաբեռնված և անկանոն գրաֆիկով, իսկ առաջարկի նպատակն իրենից ներկայացնում է սոցիալ-հոգեբանական մոտեցում՝ կարևորելով բուժաշխատողների առողջ կյանքը, որը հնարավորություն կտա նրանց վերականգնել իրենց առողջությունը և խթան կլինի շարունակելու իրենց գործունեությունը»,- նշված է վարչապետին ուղղված առաջարկում:

Բժիշկներն իրենց պարգևավճարների մի մասը փոխանցում են ոստիկանության համակարգի գործընկերներին

Պատգամավորի համոզմամբ՝ առաջարկը կխթանի նաև ՀՀ տարածքում գործող հյուրանոցային բիզնեսի գործունեությանը, որոնք կորոնավիրուսի տարածման հետևանքով զբոսաշրջության կտրուկ անկման պատճառով լուրջ խնդրի առաջ են կանգնել և գտնվում են կաթվածահար վիճակում:

Նշենք, որ օգոստոսի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40 593 դեպք, որոնցից 33 157-ն` առողջացած, 803-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6 399 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 177 322 թեստավորում:

Ռազմական ոստիկանության նորանշանակ պետը վարակվել է կորոնավիրուսով

Հիշեցնենք` մարտի 16–ից Հայաստանում արտակարգ դրություն է, որն արդեն մի քանի անգամ երկարաձգվել է։ Երկարաձգված արտակարգ դրության պայմանները որոշակի փոփոխությունների են ենթարկվել։ Տնտեսական շատ գործունեություններ թույլատրվել են, բայց սահմանվել են պարտադիր պահանջներ։

Премьер-министр Никол Пашинян во время онлайн брифинга (6 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Դուք կորոնավիրուսի դեմ պայքարի մեր հերոսներն եք. Փաշինյանը շնորհավորել է բուժաշխատողներին

Մայիսի 18–ից Հայաստանում աշխատում է նաև հասարակական տրանսպորտը, բայց ուղևորներն ու վարորդները պետք է անպայման պաշտպանիչ դիմակով ու ձեռնոցով լինեն։

Հանրային բաց տարածքներում դիմակ դնելը նույնպես պարտադիր է։ Դիմակ կարող են չդնել միայն մինչև 6 տարեկան երեխաները, հեծանիվ վարողները, ֆիզիկական վարժություններ անողները և խրոնիկ շնչառական հիվանդություններ ու սրտային անբավարարություն ունեցողները (վերջինները պետք է իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ)։

Հուլիսի 13-ին կառավարությունը որոշեց արտակարգ դրության ռեժիմը երկարացնել մինչև օգոստոսի 12-ը:

Լրահոս
0