00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:24
5 ր
Ուղիղ եթեր
12:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Առաջին անգամ Հայաստանը և Ադրբեջանը սեղանի շուրջ հարց են լուծել․ Նիկոլ Փաշինյան
13:06
36 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ստուգումներ հանգստյան տներում. 5 հյուրանոցի գործունեություն արդեն կասեցվել է

© Sputnik / Aram NersesyanОтдыхающие на озере Севан
Отдыхающие на озере Севан - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մի շարք հանգստյան տների կասեցման միջնորդություն կներկայացվի պարետին։Կառավարությունը ներկայացրել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված ստուգայցերի արդյունքները։

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի – Sputnik. Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) աշխատանքային խմբերն այսօր, ի թիվս տարբեր ոլորտներում գործող այլ տնտեսավարողների, դիտարկել են նաև խոշոր հյուրանոցներ և հանգստյան տներ։ Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը` նշելով, որ մշտադիտարկումներն իրականացնում են ԱԱՏՄ տարածքային բոլոր ստորաբաժանումները Երևանում և բոլոր մարզերում։

Вице-премьер Тигран Авинян на заседании правительства Армении (24 октября 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Գիշերային ժամերին լռության խախտման, հրավառության դեպքերի հսկողությունը կուժեղացվի

«Ջերմուկում ԱԱՏՄ թեժ գծով ստացված ահազանգերի հետքերով ստուգայց է կատարվել մի շարք հյուրանոցներում։ Ըստ դիտարկումների՝ սահմանված անվտանգության նորմերի պահպանումն առավել բարվոք պատկեր է գրանցում, սակայն մեծաթիվ են դիմակ չկրելու դեպքերը։ Համաժամանակյա այցերը շարունակվել են Սևանի ափամերձ հյուրանոցներում, մասնավորապես, Շորժայի հատվածում։ Այս տարածքներում զգալի խախտումներ են գրանցվել, ամենամտահոգիչը՝ կապված ախտահանումների, սահմանված թվով փակվող աղբամանների, գրանցամատյանների, ախտահանման նյութերի բացակայության հետ»,– նշված է հաղորդագրության մեջ։

Այս հատվածում գործող մի շարք հանգստյան տների կասեցման միջնորդություն կներկայացվի պարետին։

Մշտադիտարկումների շրջանակն այսօր ընդգրկել է խմիչքի խոշոր արտադրություններ Արմավիրի մարզում, կարի խոշոր արտադրություններ Վանաձորում, բժշկական հիմնարկներ, բանկային, արտադրական և սպասարկման օբյեկտներ Երևանում, ատամնաբուժական կաբինետներ, գեղեցկության սրահներ, դեղատներ Երևանում և ոչ միայն։

Նախորդ օրերին արձանագրված խախտումների հիմքով այսօր կասեցվել է նաև 5 հյուրանոցի գործունեություն․ 24 ժամով արգելվել է հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի կողմից անձանց ընդունելությունը՝ «Վանիկ Ստեփանյան» Ա/Ձ (Սևան), «Արզական գիտաժողովների տուն» ՍՊԸ (Արզական), «Լիվադ» ՍՊԸ (Աղվերան), «Արզականի երեքնուկ» ՍՊԸ (Աղվերան), «Վահե Կամո» ՍՊԸ (Սևան)։

Ի համեմատություն հունիսի և հուլիսի ցուցանիշերի՝ օգոստոսին ԱԱՏՄ ուժեղացված մշտադիտարկումների ընթացքում արձանագրվող խախտումները շեշտակի նվազել են։ Կտրուկ նվազման միտում են ցուցաբերում նաև ԱԱՏՄ թեժ գծով ստացվող ահազանգերը։ Դիտարկվող տասնյակ տնտեսավարողներից ներկայում կասեցման է գնում մի քանիսը միայն։

Եթե նախորդ ամիսներին խախտումներն առավել հաճախակի էին ատամնաբուժական կենտրոններում ու գեղեցկության սրահներում, ապա ներկայում դրանք զգալի են հյուրանոցներում և հանգստյան տներում։ Կապված այս շրջանում զբոսաշրջության ակտիվացման հետ՝ տեսչական մարմինն ուժեղացրել է հսկողությունը նաև այս ոլորտում գործող տնտեսավարողների հանդեպ։

Сахарный завод Свобода в Краснодарском крае - Sputnik Արմենիա
«Ալեքս Հոլդինգը» տուգանվել է. շաքարավազի շուկայում խախտումներ են բացահայտվել

ԱԱՏՄ-ն հերթական անգամ շեշտում է՝ պարետի սահմանած անվտանգության նորմերի կատարումը ենթակա է պարտադիր կատարման, այլապես կկիրառվի վարչական պատասխանատվություն։

Հիշեցնենք` ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն օգոստոսի 5-ին պարետատան նիստից հետո կայացած ճեպազրույցում հայտնեց, որ Հայաստանում արտակարգ դրության ռեժիմն օգոստոսի 12-ին կերկարաձգվի ևս մեկ ամսով։

Միաժամանակ նա տեղեկացրեց, որ մի շարք արգելքներ կմեղմացվեն, օրինակ`օտարերկրյա քաղաքացիների մուտքի, ապրանքների արտահանման, հանրահավաքներ ու հանրային միջոցառումներ անցկացնելու արգելքը։

Կորոնավիրուսի համաշխարհային համավարակի պատճառով Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարվել է մարտի 16-ին, հետագա ամիսներին 5 անգամ երկարաձգվել է։

Վերջին անգամ արտակարգ դրության ռեժիմը երկարացնելու որոշումն ընդունվել է հուլիսի 13-ին և կավարտվի օգոստոսի 12-ին։

Լրահոս
0