Ոչնչացվել է ավելի քան 11 տոննա կանեփ և կակաչ. «Կանեփ-կակաչ-2020»–ն ընթացքի մեջ է

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ոստիկանությունը հայտնաբերել և առգրավվել է նաև տնամերձ հողամասերում աճեցված կանեփ, ապօրինի շրջանառվող մարիխուանա, հաշիշ ու տարատեսակ հոգեմետ դեղահաբեր։

Օգոստոսի 3-10-ը Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնաբերվել և ոչնչացվել է 11 տոննա 562 կգ կանեփի և 7 կգ կակաչի վայրի աճած զանգված: Ինչպես հայտնում են ոստիկանությունից միջոցառումներն իրականացվել են օգոստոսի 3-ից հանրապետության ողջ տարածքում մեկնարկած «Կանեփ-կակաչ-2020» ծրագրի շրջանակում։

Բացի այդ, 85 տնամերձ հողամասերից հայտնաբերվել և առգրավվել է կանեփի 2224 բույս, ապօրինի թմրաշրջանառությունից առգրավվել է 917 գրամ մարիխուանա, 702 գրամ կանեփ, 20-ից ավելի հաշիշ ու տարատեսակ այլ հոգեմետ դեղահաբեր։

Ոստիկանությունն զգուշացնում է, որ «Կանեփ-կակաչ-2020» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումը շարունակվում է:

Լրահոս
0