00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Առցանց ուսուցման լավ ու վատ կողմերը. ինչու տարեց դասախոսները հրաժարվեցին աշխատել օնլայն

© Sputnik / Gor MargaryanУченик 8-го класса во время онлайн обучения
Ученик 8-го класса во время онлайн обучения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Չնայած, որ որոշում է կայացվել սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսել հանրակրթական դպրոցներում, ինչպես նաև նախնական և միջին մասնագիտական հաստատություններում, ոչ մի երաշխիք չկա, որ կրկին չենք վերադառնա առցանց ուսուցմանը։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի — Sputnik. Հայաստանում ուսանողների հետ առցանց ուսուցումը շատ արդյունավետ է եղել։ Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց Կառավարման պետական ակադեմիայի կառավարման հոգեբանության ամբիոնի վարիչ Ռուբեն Աղուզումցյանը։

Նրա խոսքով՝օնլայն ուսուցումը, ինչպես յուրաքանչյուր ուսուցման տեսակ, ունի իր առավելություններն ու թույլ կողմերը։

Сероб Хачатрян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Հեռավար ուսուցումը կարո՞ղ է փոխարինել դեմ առ դեմ ուսուցմանը. փորձագետի կարծիք

«Հայաստանում դասական ուսուցումը հանգեցրել է նրան, որ տուժել է պրակտիկ ուսուցումը։ Բայց տեսական գիտելիքների փոխանցումը շատ հեշտությամբ կարելի է կատարել օնլայն ուսուցման միջոցով։ Իմ ուսանողների հետ առցանց ուսուցումը շատ արդյունավետ է եղել»,-ասաց նա։

Աղուզումցյանի խոսքով՝ մինչ համաճարակային իրավիճակը իր ուսանողներից շատերը դասերին չէին հաճախում, քանի որ աշխատում էին, իսկ օնլայն ուսուցմանը բոլորը մասնակցում էին։

«Օնլայն ուսուցումը կարող է արդյունավետ լինել, եթե ուսանողն ու դասախոսը համագործակցեն։ Դասախոսը միայն սովորեցնողի դերում չպետք է լինի, այլ ներքաշի ուսանողին ուսումնական պրոցեսի մեջ։ Միակ բացը պրակտիկ կողմի ապահովումն է։ Պետք է մտածել` ինչ կարելի է անել, որ օնլայն ուսուցումն ապահովել նաև պրակտիկ ուսուցմամբ»,-նշեց նա։

Աղուզումցյանի կարծիքով` օնլայն ուսուցման մինուսներից մեկն այն է, որ հաճախ ոչ բոլորն են ապահովված անհրաժեշտ տեխնիկայով։

Օրինակ` եթե մի ընտանիքում երեք երեխա կա, ապա ինչպես պետք է սովորեն, եթե կա տեխնիկայի պակասության խնդիր։ Բացի այդ ինտերնետ կապն էլ այնքան որակյալ չէ, որ խուսափեն դասային պրոցեսի ընդհատումից։

Ռուսաստանի դպրոցներում և բուհերում դասերը կմեկնարկեն սեպտեմբերի 1-ից, բայց մեկ պայմանով

Աղուզումցյանի խոսքով` դասախոսն օնլայն ուսուցման ժամանակ պետք է մեծ նշանակություն տա նաև կենցաղային կուլտուրային։

«Հիշում եմ, մի անգամ խնդրեցի բոլորին միացնել տեսախցիկները և տեսա, որ մեկը սպորտային համազգեստով է, մեկը կիսապառկած է, բարկացա, ասացի` դուք դասի եք եկել, բոլորդ փոխվեք, համապատասխան կեցվածքով նստեք, նոր կմիանաք դասին»,-ասաց նա։ 

Նրա խոսքով՝ դասախոսներն էլ դեռ լիովին պատրաստ չեն օնլայն ուսուցումը ճիշտ կիրառելուն և օգտագործելուն։ Վստահ է` որքան տարիքով է դասախոսը, այնքան նրան դժվար է սովորել տիրապետել օնլայն ուսուցման գործիքին։

После занятий - Sputnik Արմենիա
Դպրոցների բացվելը կարող է համաճարակի 2-րդ ալիքի պատճառ դառնալ. ի՞նչ կանի կառավարությունը

«Իմ տեղեկություններով, բուհերից մեծ քանակով տարեց դասախոսներ են դուրս եկել, նրանք չեն կարողացել համակերպվել օնլայն ուսուցմանը։Եկեք չմոռանանք, որ երիտասարդության համար համակարգիչն ու հեռախոսը սովորական բաներ են, իսկ տարեց դասախոսների համար` ոչ։ Մենք սովորել ենք շփվել, աչքեր տեսնել, մարդու դեմքին նայել։ Իսկ երիտասարդները, նույնիսկ եթե ընկերներով հավաքվում են, միևնույն է` յուրաքանչյուրն իր հեռախոսի մեջ է։ Պետք է գտնենք լուծում, որպեսզի համատեղենք հին և նոր սերնդի մտածելակերպը»,-շեշտեց Աղուզումցյանը։

Նա հիշեցրեց, որ ուսում ստանալը միայն հաճույք չէ, այն պահանջում է ջանասիրություն, աշխատասիրություն, կամք։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածման կանխարգելման հետ կապված` մարտի 12-ի երեկոյան որոշվեց, որ հաջորդ օրվանից հետաձգվում են ուսումնական հաստատություններում դասերը։ Բոլորն անցան առցանց ուսուցման։

Հիշեցնենք նաև, որ  օգոստոսի 10-ին պարետատան նիստի ժամանակ որոշում է կայացվել սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսել հանրակրթական դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում՝ առկա ուսուցմամբ և սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմամբ:

Լրահոս
0