Աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ է հայտարարել․ ի՞նչ պահանջներ ունի նա

© Sputnik / Khachik ChakhoyanИсраел Акопкохян объявил голодовку (13 августа 2020). Еревaн
Исраел Акопкохян объявил голодовку (13 августа 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բռնցքամարտիկը կարծում է, որ ներկայիս իշխանությունները ոտնահարում են հայոց ազգային արժեքները։

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի - Sputnik. Աշխարհի չեմպիոն, բռնցքամարտիկ Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ է հայտարարել: Նա նստել է կառավարության շենքից մի քանի մետր հեռավորության վրա գտնվող Գարեգին Նժդեհի արձանի մոտ, կողքն էլ տեղադրել է ցուցանակ՝ ներկայացնելով իր պահանջները։

© Sputnik / Khachik ChakhoyanԱշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ է հայտարարել
Աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ է հայտարարել․ ի՞նչ պահանջներ ունի նա - Sputnik Արմենիա
Աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ է հայտարարել

«Այս իշխանությունը ոտնահարում է մեր ազգային արժեքները։ Պահանջում եմ՝ ո՛չ Ստամբուլյան կոնվենցիային, ո՛չ Լանզարոտեի կոնվենցիային, ո՛չ թուրքահաճո կրթական չափորոշիչներին, ո՛չ Հայ առաքելական սուրբ եկեղեցու դեմ պայքարին, ո՛չ մեր պատմությանը կեղծմանը, ո՛չ Ամուլսարի շահագործմանը, ո՛չ անօրինական բռնություններին», - գրված է Հակոբկոխյանի ցուցանակի վրա։ Վերջում բազմակետ է դրված՝ խորհրդանշելով այն, որ պահանջներն իշխանություններից այսքանով չեն ավարտվում։

© Sputnik / Khachik ChakhoyanԱշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ է հայտարարել
Աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ է հայտարարել․ ի՞նչ պահանջներ ունի նա - Sputnik Արմենիա
Աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը հացադուլ է հայտարարել

Sputnik Արմենիայի հետ զրույցում բռնցքամարտիկն ասել է, որ պայքարում է իշխանափոխության համար։ Նա հույս ունի, որ ժողովուրդը կմիավորվի իր շուրջ և կստիպի Նիկոլ Փաշինյանին հեռանալ վարչապետի պաշտոնից։ Բժիշկները պարբերաբար հետևում են Հակոբկոխյանի առողջական վիճակին։ Նա էլ հայտարարել է, որ իր հացադուլն անժամկետ է՝ մինչև իշխանությունների կողմից իր պահանջների կատարումը։

ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպել են հացադուլ անող դատապարտյալի հետ. անակնկալ այց «Կոշ» ՔԿՀ

Իսրայել Հակոբկոխյանը 60 տարեկան է, խորհրդահայ նախկին բռնցքամարտիկ է, բռնցքամարտի մարզիչ, սպորտի վաստակավոր վարպետ։ Աշխարհի (1989), Եվրոպայի (1985, 1989, 1991), ԽՍՀՄ չեմպիոն (1979, 1981-83, 1989, 1991) է։ 1985 թվականին (67 կգ քաշային կարգում) և 1989 թվականին (71 կգ քաշային կարգում) ճանաչվել է աշխարհի, 1989 թվականին՝ ԽՍՀՄ լավագույն բռնցքամարտիկ։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала
Միջազգային
InternationalEnglishԱնգլերենMundoEspañolԻսպաներեն
Եվրոպա
DeutschlandDeutschԳերմաներենFranceFrançaisՖրանսերենΕλλάδαΕλληνικάՀունարենItaliaItalianoԻտալերենČeská republikaČeštinaՉեխերենPolskaPolskiԼեհերենСрбиjаСрпскиՍերբերենLatvijaLatviešuԼատիշերենLietuvaLietuviųԼիտվերենMoldovaMoldoveneascăՄոլդովերենБеларусьБеларускiԲելառուսերեն
Հարավային Կովկաս
ԱրմենիաՀայերենՀայերենАҧсныАҧсышәалаԱբխազերենХуссар ИрыстонИронауՕսերենსაქართველოქართულიՎրացերենAzərbaycanАzərbaycancaԱդրբեջաներեն
Մերձավոր Արևելք
Sputnik عربيArabicԱրաբերենTürkiyeTürkçeԹուրքերենSputnik ایرانPersianՊարսկերենSputnik افغانستانDariԴարի
Կենտրոնական Ասիա
ҚазақстанҚазақ тіліՂազախերենКыргызстанКыргызчаՂրղզերենOʻzbekistonЎзбекчаՈւզբեկերենТоҷикистонТоҷикӣՏաջիկերեն
Արևելյան և Հարավարևելյան Ասիա
Việt NamTiếng ViệtՎիետնամերեն日本日本語Ճապոներեն俄罗斯卫星通讯社中文(简体)Չինարեն (պարզեցված)俄罗斯卫星通讯社中文(繁体)Չինարեն (ավանդական)
Հարավային Ամերիկա
BrasilPortuguêsՊորտուգալերեն