Ամուլսարում ուրան չկա. «Լիդիանը» ներկայացրել է կոմիտեի հետազոտության արդյունքները

© Photo : Lydian Armenia official siteСтройка компании Лидиан Армения
Стройка компании Лидиан Армения - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքողները վկայակոչում են 1950-ականներին կատարված հետազոտությունը, որի համաձայն, ըստ նրանց, Կեչուտ համայնքից 5 կմ դեպի հարավ–արևելք և Ամուլսարի գագաթից 4-5 կմ դեպի հյուսիս–արևմուտք ուրան է հայտնաբերվել։

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի – Sputnik. «Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարություն է տարածել` անդրադառնալով Ամուլսարում ուրանի վտանգի մասին լուրերին։

Стройка компании Лидиан Армения - Sputnik Արմենիա
ՎԶԵԲ-ը և այլ բաժնետերեր դադարել են մաս կազմել Ամուլսարի ծրագրին

«Այդ պնդումները հերթական կեղծիքն են, Ամուլսարի Շրջակա միջավայրի ազդեցության գնահատումն ապացուցում է, որ բոլոր հետազոտությունները արվել են պատշաճ, ո'չ ճառագայթման, ո'չ ուրանի վտանգ Ամուլսարում չկա»,– ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։

Որպես ապացույց «Լիդիանը» վկայակոչում է օգոստոսի 14-ին ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի կատարած ստուգողական հետազոտության արդյունքները։

Հետազոտությունն իրականացվել է ավելի քան կես դար առաջ հայտնի գիտնական Գրոմովի ղեկավարած երկրաբանական հետազոտությունների հաշվետվության, Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ հաշվետվության, շուրջ 50 000 հորատանմուշների, ինչպես նաև առավել հետաքրքրություն ներկայացնող փորձանմուշների կրկնակի ստուգողական ուսումնասիրության լաբորատոր արդյունքների և դաշտային չափումների վրա։

Ամուլսարի շրջափակումից հետո բնակիչները զրկվել են եկամտից. նրանք դիմել են Փաշինյանին

««Գրոմովյան» հաշվետվության մեջ նշված տարածքը դուրս է Ամուլսարի հանքավայրի տարածքից, «Լիդիան Արմենիայի» իրականացրած հետազոտական աշխատանքները բավարար են Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) և Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման (ԲՍԱԳ) փաստաթղթերի կազմման համար, ՇՄԱԳ և ԲՍԱԳ փաստաթղթերի համապատասխան բաժինները բավարարում են ՀՀ Ճառագայթային անվտանգության նորմերին և կանոններին, ինչպես նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) անվտանգության ստանդարտների պահանջներին, Ճառագայթային անվտանգության մասով ՇՄԱԳ և ԲՍԱԳ փաստաթղթերի վերանայման անհրաժեշտություն չկա»,– կոմիտեի գնահատականը ներկայացնելով` հայտնում է «Լիդիան Արմենիան»։

Стройка компании Лидиан Армения - Sputnik Արմենիա
Իշխանությունը լռում է, ակտիվիստը` գոռում. ինչու է Ամուլսարի թեման նորից թարմացել

Ընկերությունը նաև հայտնել է, որ կոմիտեի եզրակացությունը տրամադրվել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությանը։

Նշենք, որ արդեն տևական ժամանակ է, ինչ Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի դեմ պայքարողները շրջանառում են այն թեզը, թե Ամուլսարի հանքավայրում ուրանի հետ կապված վտանգ կա, նրանք հղում են անում 1952-54թթ.–ին կատարված «Գրոմովյան» հետազոտությանը:

Այս թեմայով այսօր հայտարարությւն էր արել նաև հասարակական–քաղաքական գործիչ Անդրեաս Ղուկասյանը։

Նա ներկայացրել էր հիշյալ արշավախմբի հետազոտությունը, որի համաձայն, ըստ նրա, Կեչուտ համայնքից 5 կմ դեպի հարավ–արևելք և Ամուլսարի գագաթից 4-5 կմ դեպի հյուսիս–արևմուտք ուրան է հայտնաբերվել։ Ըստ Ղուկասյանի` այդ տարածքը Ամուլսարի հանքավայրի տեխնոլոգիական շղթայի մի մասն է, որտեղ ընկերությունն արդեն իսկ հողային աշխատանքներ է սկսել իրականացնել։

Ավելի վաղ լիբանանյան «Էլարդ» ընկերությունն Ամուլսարի հանքի շահագործման ընթացքում իրականացրել էր շրջակա միջավայրի ռիսկերի գնահատում: Ընկերության ներկայացուցիչներն ուսումնասիրել էին դեռևս 2016 թ-ին «Լիդիան Արմենիա» ընկերության պատրաստած` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը և հայտարարել հնարավոր ռիսկերի մասին: Միևնույն ժամանակ Հայաստանի քննչական կոմիտեի ներկայացուցիչները նշել էին, որ ռիսկերը կառավարելի են: Ամուլսարի ոսկու հանքը Հայաստանի երկրորդ խոշոր հանքավայրն է: Այն ղեկավարում է «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն, որը միջազգային «Lydian international» ընկերության դուստր ձեռնարկությունն է:

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала