Կորոնավիրուսից մահացել է հալեպահայ բժիշկ Ջանի Հաթդաթը

© Photo : Gevorg Perkuperkyan / official site of Anna HakobyanԲժիշկ Ջանի Հաթդաթը (կենտրոնում) Աննա Հակոբյանի հետ հանդիպման ժամանակ
Բժիշկ Ջանի Հաթդաթը (կենտրոնում) Աննա Հակոբյանի հետ հանդիպման ժամանակ  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հալեպում կորոնավիրուսի հետևանքով մահացել են առողջապահական ոլորտի ավելի քան 50 աշխատակիցներ` բժիշկներ և հիվանդապահներ։ Սիրահայ բժշկին շատ լավ էին ճանաչումնաև Հայաստանում։

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Հալեպում կորոնավիրուսի հետևանքով մահացել է ճանաչված բժիշկ Ջանի Հաթդաթը։ Տեղեկությունը հայտնում է «Արևելքը»:

«Կորոնավիրուսի հետևանքով մահացել են առողջապահական ոլորտի 55 աշխատակիցներ` բժիշկներ և հիվանդապահներ։ Ուրբաթ օրը մահացել են 5 բժիշկ, այդ թվում` հալեպահայ բժիշկ Ջանի Հաթդաթը»,–գրված է պարբերականի կայքում:

Աղբյուրի փոխանցմամբ` Հալեպում կորոնավիրուսով վարակվածության դեպքներն ավելանում են:

Սիրիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը հատել է 1500–ի սահմանը։ Համավարակային իրավիճակը շարունակում է մտահոգիչ մնալ Հալեպում:

Սիրիահայ բժշկին շատ լավ գիտեին նաև Հայաստանում։  Նա բազմաթիվ բարեգործական վիրահատություններ է անցկացրել մեր երկրում։

Լրահոս
0