Թուրքիան կկասեցնի ԱՄԷ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները. պատճառը համաձայնագիրն է

© AP Photo / FEDERICO GAMBARINIПрезидент Турции Реджеп Тайип Эрдоган прибывает в аэропорт Кельна (29 сентября 2018). Германия
Президент Турции Реджеп Тайип Эрдоган прибывает в аэропорт Кельна (29 сентября 2018). Германия - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Իսրայելի և Էմիրությունների կնքած պայմանագիրը զայրացրել է Թուրքիայի ղեկավարությանը։ Անկարան որոշել է պարտքի տակ չմնալ։

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. Արաբական Միացյալ Էմիրությունների և Իսրայելի միջև խաղաղության պայմանագրի կնքումից հետո Թուրքիան մտադիր է կասեցնել ԱՄԷ-ի հետ դիվանագիտական հարաբերությունները: Տեղեկությունը հայտնում է Ermenihaber-ը` հղում անելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Тигран Абраамян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ժամանակն է օգտագործել Թուրքիայի հանդեպ թշնամություն ունեցող երկրների ներուժը. Աբրահամյան

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել` նշելով, որ հիշյալ համաձայնագրով ԱՄԷ-ն անտեսում է պաղեստինցիների կամքը։ Թուրքիան ԱՄէ–ի պահվածքը կեղծավոր էր որակել։

Էրդողանն, արձագանքելով այդ համաձայնագրին, ասել է, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին Աբու Դաբիի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցնելու վերաբերյալ հրահանգ է տվել:

Թուրքիայի նախագահի խոսքով` հնարավոր է նաև Աբու Դաբիից հետ կանչվի Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպանը:

Նա վերահաստատել է Թուրքիայի աջակցությունը Պաղեստինի ժողովրդին:

Կայքը հիշեցնում է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն և Աբու Դաբիի թագաժառանգ Մուհամմեդ Բեն Զայիդը ԱՄՆ նախագահ Թրամփի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել են երկու երկրների միջև հարաբերություններ հաստատելու մասին:

Հունական և թուրքական նավերի միջև միջադեպ է գրանցվել. ԶԼՄ

Այս պայմանագիրը 1979 և 1994 թթ․ Եգիպտոսի և Հորդանանի հետ նմանատիպ համաձայնագրերից հետո 3-րդն է։ ԱՄԷ-ի իշխանություններն Իսրայելի հետ պայմանագիրը պատմական դիվանագիտական նվաճում են անվանել` հավաստիացնելով, որ հրեական պետության հետ հարաբերությունների նորմալացումը նրանց թույլ կտա ապահովել տարածաշրջանի անվտանգությունը:

Ինչպես պետք է Հայաստանն իրեն պահի թուրք–հունական կոնֆլիկտում. թուրքագետի մեկնաբանությունը

Լրահոս
0