Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ է ունեցել Հունաստանի և Կիպրոսի գործընկերների հետ

© Sputnik / Aram NersesyanМинистр иностранных дел Зограб Мнацаканян на торжественной церемонии гашения марки "150-летие Галуста Гюлбенкяна" (26 марта 2019). Еревaн
Министр иностранных дел Зограб Мнацаканян на торжественной церемонии гашения марки 150-летие Галуста Гюлбенкяна (26 марта 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի անվերապահ աջակցությունը Հունաստանին ու Կիպրոսին և հույս հայտնել իրավիճակի խաղաղ հանգուցալուծման առնչությամբ։

ԵՐԵՎԱՆ, 15 օգոստոսի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ է ունեցել Հունաստանի արտգործնախարար Նիկոլաոս Դենդիասի և Կիպրոսի արտգործնախարար Նիկոս Խրիստոդուլիդեսի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Тигран Абраамян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Ժամանակն է օգտագործել Թուրքիայի հանդեպ թշնամություն ունեցող երկրների ներուժը. Աբրահամյան

«Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Էգեյան և Արևելյան Միջերկրական տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումներին ու Թուրքիայի սադրիչ գործողությունների հետևանքով տարածաշրջանում իրադրության սրմանը: Այդ համատեքստում Զոհրաբ Մնացականյանը վերահաստատել է Հայաստանի անվերապահ աջակցությունը Հունաստանին ու Կիպրոսին և հույս հայտնել իրավիճակի խաղաղ հանգուցալուծման առնչությամբ»,–նշված է հաղորդագրության մեջ:

Արտգործնախարարները նաև մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության շուրջ:

ՀՀ ԱԳՆ–ն ավելի վաղ հայտարարություն էր տարածել Արևելյան Միջերկրականում վերջին զարգացումների վերաբերյալ և Թուրքիային հորդորել էր քայլեր ձեռնարկել լարվածության նվազեցման ուղղությամբ։

Հիշեցնենք` վաղեմի հակառակորդների միջև հարաբերությունները վերջին ժամանակաշրջանում սրվել են այն բանից հետո, երբ Թուրքիան հայտարարել է հունական Կաստելորիզո կղզու շրջանում սեյսմիկ հետազոտությունների անցկացման մասին: Կղզին թուրքական Անթալիա քաղաքի մերձակայքում է։ Բնականաբար, Աթենքում կղզու շուրջ եղած ջրերը համարում են հունական տարածքային ջրեր, իսկ Անկարայում առարկում են ՝ ասելով, որ Կաստելորիզոն չափազանց փոքր է և շատ հեռու է Հունաստանից։

Լրահոս
0