00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ջրում «ապրող» սուրբ Հռիփսիմեն ու եկեղեցու շուրջ հյուսվող պատմությունները. տեսանյութ

Բաժանորդագրվել
Սյունիքի Տոլորս գյուղի` ջրամբարի տակ մնացած եկեղեցու մասին քչերը գիտեն։ Sputnik Արմենիայի նկարահանող խումբն այցելել է գյուղ և բնակիչներից իմացել վանքի առեղծվածն ու դրա շուրջ հյուսվող պատմությունները։

Սյունիքում՝ Սիսիան քաղաքից 3 կմ հարավ,  մոտ 1650 մ բարձրության վրա է գտնվում Տոլորսի ջրամբարը։ Այն կառուցվել է Սիսիան և Այրի գետերի միացման տեղում։ Շինարարությունը սկսվել է 1960-ականների վերջին, ջրամբարը շահագործման է հանձնվել 1976 թվականին։

Ջրամբարի ամբարած ջուրն օգտագործվում է էներգետիկ և ոռոգման նպատակներով։

Церковь Сурб Рипсиме в водоеме у села Толорс, Сюник - Sputnik Արմենիա
Խորտակված եկեղեցու առեղծվածը. ինչու Սյունիքում վանքը ջրի տակ հայտնվեց

Ջրամբարը կառուցվել է Տոլորս և Աշոտավան հին գյուղերի տեղում։ Բնակիչների համար մի փոքր հեռու հիմնվել են նոր բնակատեղիներ, կառուցվել են երկհարկանի քարե տներ, իսկ եկեղեցին այդպես էլ մնացել է ջրի տակ։

«Որտեղ որ կանգնած ենք, մայիս-հունիս ամիսներին լիքը ջուր է լինում, չես կարող մոտենալ։ Ջուրը, որ իջնում է, այստեղ խոնավությունից բուսականություն է աճում»,–մեզ հետ զրույցում ասում է գյուղապետ Մարատ Առաքելյանը։

Ջրամբարի կառուցման հետևանքով ջրի տակ են մնացել երկու գյուղերի եկեղեցիները։ Աշոտավանի եկեղեցին ավերված է, իսկ Տոլորսի Սուրբ Հռիփսիմեն՝ կիսավեր։

Սուրբ Հռիփսիմեն բազիլիկ տիպի եկեղեցի է։ Կառուցվել կամ վերակառուցվել է 1861 թվականին։ Եկեղեցու շրջակայքում գտնված խաչքարերը թույլ են տալիս ենթադրել, որ եկեղեցու հիմքում ավելի հին կառույց է։

«Սովետական ժամանակներում եկեղեցին ծառայել է որպես տնտեսության պահեստ։ Իհարկե, դա շատ սխալ երևույթ է եղել, բայց մյուս կողմից կարող է դա առիթ էր եկեղեցին պահպանելու համար։ Ես համոզված եմ՝ եկեղեցին շատ ավելի կանգուն կմնար, եթե ջրի մակարդակի տարբերությունները չլինեին, մակընթացություններից քարերի արանքը լվացվում է, դա պատճառ է դառնում եկեղեցու պատերի քայքայման։ Դեռ դիմանում է, բայց արդեն շատ խեղճացած վիճակ է»,– պատմում է գյուղի բնակիչ Հովիկ Բադալյանը։

Հայաստանը համավարակի պատճառով զրկվել է միլիոններից. թվերն ավելի քան խոսուն են

Տոլորսեցիները մեծ երազանք ունեն՝ փրկել խեղդվող եկեղեցին՝ քարերը համարակալել, եկեղեցին տեղափոխել։ Նաև քննարկվում է  եկեղեցու շուրջ ակվարիում կառուցելու հարցը։

Գյուղացիները վստահ են՝ օրերից մի օր իրենց գյուղն էլ զբոսաշրջային կենտրոն կդառնա, իսկ այցեքարտն էլ հաստատ ջրում ապրող Սուրբ Հռիփսիմեն կլինի։

Լրահոս
0