Որ քաղցրավենիքներն են առավել վտանգավորները. բժիշկ-սննդաբանի խորհուրդը

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Բոլոր չափանիշներով ամենաանվտանգը դառը շոկոլադն է, նաև մարմելադը, պաստեղը ու զեֆիրը, սակայն ոչ թե քիմիական ժելեանման նյութերի, այլ ագար-ագարի հիման վրա պատրաստածը։

Ամենավնասակար քաղցրավենիքները բազմաեփ սարքի (ֆրիտյուրի) մեջ տապակածներն են, քանի որ դրանց մեջ պարզ շաքարը համադրվում է տրանսճարպերի հետ։ Տեղեկությունը հայտնել է բժիշկ-սննդաբան Լյուդմիլա Զոտովան։

«Արգումենտի ի ֆակտի» թերթը մեջբերում է նրա խոսքը․ «Կարելի է ընդհանուր բանաձև կիրառել՝ որքան ավելի բարդ է քաղցրավենիքի բաղադրությունը, այնքան այն ավելի վնասակար է»։

Кексы с красной смородиной - Sputnik Արմենիա
Վայելիր ու մնա նիհար․ 3 դիետիկ քաղցրավենիք, որոնք չեն գիրացնի ձեզ

Սննդաբանը ներկայացրել է ամենավնասակար քաղցրավենիքի եռյակը։

Մասնագետի կարծիքով՝ ամենավնասակարը ֆրիտյուրի մեջ տապակած քաղցրավենիքն է, օրինակ՝ փքաբլիթը, չակ-չակը և այլն։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ պարզ շաքարները դրանց մեջ համադրվում են տրանսճարպերի հետ։

«Երկրորդ տեղում թթխմորային խմորեղենն է։ Վնասակարության առումով 3-րդ տեղում շոկոլադե կոնֆետներն են հայտնվել (батончик) ու շատ կրեմով տորթերը», - ասել է փորձագետը։

Նրա խոսքով՝ միկրոկենսաբանության տեսակետից վտանգավոր է սպիտակուց պարունակող քաղցրավենիքը, որի մեջ հում սպիտակուցը կամ ձվերը մինչև վերջ չեն եփում։ Վտանգավոր են նաև կաթնային աղանդերերը։

«Նրա խոսքով` առավել անվնաս են մարմելադ, զեֆիր (բայց ագար – ագարի վրա պատրաստածը, այլ ոչ թե քիմիական դոնդողների) և դառը շոկոլադը։

Ի՞նչ է կատարվում օրգանիզմում, երբ կոկռոշ եք ուտում

Լրահոս
0