00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

Գալոյանի հարցը դուրս է եկել իրավական հարթությունից և գտնվում է անձնական դաշտում. Մխիթարյան

© Sputnik / Asatur YesayantsАтом Мхитарян
Атом Мхитарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կրթական հարցերի փորձագետ Ատոմ Մխիթարյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի ատենախոսության և գիտական աստիճանի հետ կապված աղմկահարույց խնդրին և այդ առթիվ ԲՈԿ–ի ու ԿԳՄՍՆ–ի միջև առաջացած սուր հակասությանը։
Մխիթարյան. «ԲՈԿ–ԿԳՄՍՆ հակամարտությունը բերելու է կիսակազմաքանդված համակարգի լրիվ կազմաքանդմանը»

Կրթական հարցերի փորձագետ Ատոմ Մխիթարյանի դիտարկմամբ` ԲՈԿ–ն իրավական որևէ հիմք չունի չեղարկել արդեն իսկ շնորհված գիտական աստիճանը։ Նա վկայակոչում է տարիներ առաջ իրականացված նախաձեռնությունը, երբ ՌԴ օրենսդրության մեջ տեղի ունեցան համապատասխան փոփոխություններ, որոնց համաձայն` ԲՈՀ–ին հնարավորություն տրվեց 10 տարի առաջ շնորհված գիտական աստիճանները վերանայել բողոքի հիման վրա, ինչից հետո նման նախաձեռնություն եղավ նաև Հայաստանում, քանի որ նման բողոքներ մեզանում նույնպես շատ էին։

Председатель Высшей аттестационной комиссии (ВАК) Армении Смбат Гогян  - Sputnik Արմենիա
ՀՊՏՀ ռեկտորի գիտական կոչման թնջուկը մեծանում է. Գոգյանը համաձայն չէ ԿԳՄՍՆ–ի որոշման հետ

«Օրինակ՝ վերցնում էին ոմանց ատենախոսությունը, գտնում դրա մեջ առկա ակնհայտ արտագրությունները և այդ հիմքով դիմում այն ժամանակվա ԲՈՀ–ին, որը դեռ հանձնաժողով էր կոչվում, բայց նման գործերին որևէ ընթացք չէր տրվում օրենսդրական հիմքի բացակայության պատճառով և մնում էր միակ ուղին` դատարանը։ Նման բողոքներն այսօր էլ կարող են լուծվել միայն դատական կարգով»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց փորձագետը։

Մխիթարյանի տեղեկացմամբ` նախկինում նման նախադեպ չէր եղել, որ ԲՈԿ–ը նախաձեռներ վարչական վարույթ ու անդրադառնար 5 տարվա վաղեմության ատենախոսությանը, առավել ևս որ նման իրավական հիմք էլ չկար և քանի որ ԲՈԿ–ի բոլոր որոշումները վերադասության կարգով կարող են վերանայվել ԿԳՄՍ նախարարության կողմից, հետևաբար այս դեպքում առ ոչինչ ճանաչվեց Սմբատ Գոգյանի որոշումը։

Արայիկ Հարությունյանը խնդրում է իր գրառումն ընդունել որպես հանցագործության մասին հաղորդում

«Այդուհանդերձ այս ամենի հիմքում ոչ այնքան իրավական գործընթացներն են, այլ անձնական փոխհարաբերությունները, հետևաբար Դիանա Գալոյանի հարցը դուրս է եկել իրավական հարթությունից և գտնվում է անձնական դաշտում։ Եթե հիշում եք, այս հակամարտությունը ժամանակի հետ զարգացավ, նույնիսկ հասավ ԱԺ, քննարկվեց համապատասխան հանձնաժողովում, տեղի ունեցավ թեժ լեզվակռիվ։ Նույնիսկ վարչապետի մոտ եղավ հանդիպում, որի արդյունքում հարցը պետք է լուծվեր իրավական հարթությունում, բայց ստացվեց այն, ինչ այսօր ունենք»,– նշեց փորձագետը։

Председатель Высшей аттестационной комиссии (ВАК) Армении Смбат Гогян  - Sputnik Արմենիա
Ինչո՞ւ է Սմբատ Գոգյանը հրաժարվել պաշտոնից. նա անկեղծացել է

Մխիթարյանի համոզմամբ` այս հակամարտությունը բերելու է կիսակազմաքանդված համակարգի լրիվ կազմաքանդմանը, որովհետև բոլոր դիտարկումները, որոնք արվում են փորձագետների, մասնագետների ու այն մարդկանց կողմից, ովքեր պատրաստվում են ատենախոսություն պաշտպանել, արժեզրկվում են`ազդելով ընդհանուր համակարգի բարոյահոգեբանական մթնոլորտի վրա, հետևաբար փորձագետը կողմերին հորդորում է անձնական հարցերը լուծել անձնական դաշտում և դրանք չբերել ինստիտուցիոնալ հարթություն։    

Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարությունը բավարարել է Դիանա Գալոյանի բողոքը և ԲՈԿ–ի նախագահի կողմից առաջարկված վարույթ հարուցելու հրամանը ճանաչել է ոչ իրավաչափ, իսկ գիտական աստիճանից զրկելու հրամանը` առոչինչ։

Լրահոս
0