Նորքում խեղդամահ արված կինը 25 տարեկան էր. նոր մանրամասներ

Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական փորձաքննություններ:

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի - Sputnik. Քննչական մարմինը նոր մանրամասներ է հայտնել Նորքում ժամեր առաջ տեղի ունեցած սահմռկեցուցիչ դեպքի մասին։  Տեղեկությունը հայտնում է Քննչականի լրատվական ծառայությունը:

Избрание меры пресечения М. Кохал - Sputnik Արմենիա
Մասնատված ռեփերի կնոջ մասնակցությամբ քննչական փորձ է արվել. տեսանյութ

«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ (սպանություն) հոդվածի 1-ին մասի հատկանիշներով»,- տեղեկացնում են կոմիտեից։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Պառկեցրել են գետնին, կրակել. Ալավերդիում զինված ավազակներին հայտնաբերել են

Հիշեցնենք՝ այսօր՝ ժամը 15:00-ի սահմաններում, ոստիկանները Երևանի Նորք-Մարաշ համայնքում՝ Հովսեփյան փողոցում հայտնաբերել էին երիտասարդ կնոջ դի։ Քննչական կոմիտեի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ մահացածը Երևան քաղաքի 25-ամյա բնակչուհի է, նրա պարանոցի և դեմքի հատվածներում մարմնական վնասվածքներ են եղել։

Լրահոս
0