Հայաստանում կայանալիք «Սթարմուս» փառատոնը զբոսաշրջության համար խթան կարող է հանդիսանալ

© Photo : Max Alexander / provided by Garik IsraelianКонцерт в рамках Starmus
Концерт в рамках Starmus - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները, համամիտ լինելով նախագահի հետ, վստահ են` Հայաստանը ցուցադրելու և ներկայացնելու շատ բան ունի:

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի — Sputnik. Հանրապետության նախագահի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Հայաստանում կայանալիք գիտության ու արվեստի միջազգային STARMUS 6-րդ փառատոնը յուրատեսակ խթան կարող է հանդիսանալ զբոսաշրջության ոլորտն առաջ մղելու համար։

Гарик Исраелян - Sputnik Արմենիա
Մարդկության համար արժեք ստեղծողները կգան Հայաստան. Իսրայելյանի փառատոնը, աստղերն ու ռոքը

«Նախագահ Արմեն Սարգսյանը STARMUS–ը կարևոր քայլ է համարում զբոսաշրջության զարգացման համար: Արձանագրելով, որ կորոնավիրուսի պատճառով զբոսաշրջության և դրա հետ կապված հյուրանոցային, սպասարկման, ռեստորանային բիզնեսի վիճակը բավականին բարդ է` նախագահն ակնկալում է, որ հաջորդ տարի զբոսաշրջության ոլորտում իրավիճակը որոշակիորեն բարելավված կլինի, ընդ որում՝ շնորհիվ նաև STARMUS-ի»,–նշված է հաղորդագրության մեջ։

Միաժամանակ, զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչները, որոնց հետ պարբերաբար հանդիպում է Արմեն Սարգսյանը, համամիտ լինելով նախագահի հետ, վստահ են, որ Հայաստանը ցուցադրելու և ներկայացնելու շատ բան ունի:

Նախագահը վստահ է` Հայաստանում առկա զբոսաշրջային ենթակառուցվածքները հնարավորություն են տալիս հյուրընկալության պատշաճ մակարդակ ապահովել Հայաստան այցելողների համար, առավել ևս, որ STARMUS-ի պարագայում նրանց մեջ քիչ չեն լինի այնպիսիք, որոնց այցելությունը մեր երկիր իսկապես կարող է խթան լինել հետագա զբոսաշրջային հոսքերի համար: Իսկ ինքնատիպ պատմամշակութային ժառանգությունը, որ ունենք, ըստ Սարգսյանի, կարող է ձգողական ուժ դառնալ հատկապես արվեստն ու մշակույթը գնահատողների համար:

«Բոլորդ մեզ հետ հպարտանալու եք». աշխարհահռչակ գիտնականներին խոստացել է Արմեն Սարգսյանը

Հիշեցնենք, որ Սարգսյանի նախաձեռնությամբ և ՀՀ կառավարության աջակցությամբ 2021 թ. սեպտեմբերի 6-11-ը Հայաստանում նախատեսվում է անցկացնել գիտության ու արվեստի միջազգային STARMUS 6-րդ փառատոնը։

Փառատոնը Հայաստանում հյուրընկալելու առաջարկությունը Սարգսյանն արել էր դեռ մեկ տարի առաջ՝ Ցյուրիխում կայացած STARMUS 5-րդ փառատոնի ժամանակ: Նախատեսվում է, որ հաջորդ տարի սեպտեմբերին Հայաստանը մեկ շաբաթով կդառնա տեխնոլոգիաների, գիտության, երաժշտության ու արվեստի միջազգային կենտրոն: Ակնկալվող բազմահազար մասնակիցների և այցելուների մեջ կլինեն Նոբելյան մրցանակակիրներ, անվանի գիտնականներ ու երաժիշտներ, մեծ թիվ կկազմեն նաև մեր հայրենակիցները:

Լրահոս
0