Նախընտրած երգից մինչև քաղաքականություն. Գարիկ Մարտիրոսյանը մի շարք հարցերի է պատասխանել

© Sputnik / Екатерина Чеснокова / Անցնել ֆոտոբանկТелеведущие Гарик Мартиросян (справа) и Сергей Светлаков
Телеведущие Гарик Мартиросян (справа) и Сергей Светлаков  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Ճանաչված շոումենը վստահ է, որ մարդիկ իրենց կարծիքներով ու խորհուրդներով չպետք է ուրիշ երկրների և ժողովուրդների կյանք մտնեն։

ԵՐԵՎԱՆ, 17 օգոստոսի — Sputnik. Հայտնի հաղորդավար և շոումեն Գարիկ Մարտիրոսյանը Instagram-ի իր էջի Stories բաժնում պատասխանել է հետևորդներին հետաքրքրող հարցերին` երաժշտական նախասիրություններից, Հայաստանին վերաբերող հարցերից մինչև համաշխարհային քաղաքականություն։

Գարիկ Մարտիրոսյանի կինը գլխին անդրկովկասյան կոլորիտով գլխարկ է «աճեցրել». լուսանկար

Երկրպագուներից մեկին հետաքրքրել է, թե ռուս տուրիստները Երևանում հատկապես ինչը պետք է տեսնեն։

«Երբ ժամանեք Երևան, ուշադիր ուսումնասիրեք օդանավակայանը, որովհետև Երևանից հեռանալուց դուք այն չեք նկատի։ Դա երաշխավորում է հայկական հյուրընկալությունը»,–գրել է Մարտիրոսյանը։

© Photo : Instagram / martirosian_official Գարիկ Մարտիրոսյանը մի շարք հարցերի է պատասխանել
Նախընտրած երգից մինչև քաղաքականություն. Գարիկ Մարտիրոսյանը մի շարք հարցերի է պատասխանել - Sputnik Արմենիա
Գարիկ Մարտիրոսյանը մի շարք հարցերի է պատասխանել

Շարունակելով հայկական թեման` հետևորդներից մեկին հետաքրքրել է, թե ո՞րն է շոումենի սիրելի հայկական երգը։

«Բալենի։ Էլվինա Մակարյան»,–պատասխանել է Մարտիրոսյանը։

© Photo : Instagram / martirosian_official Գարիկ Մարտիրոսյանը մի շարք հարցերի է պատասխանել
Նախընտրած երգից մինչև քաղաքականություն. Գարիկ Մարտիրոսյանը մի շարք հարցերի է պատասխանել - Sputnik Արմենիա
Գարիկ Մարտիրոսյանը մի շարք հարցերի է պատասխանել

Հարցին, թե ով է ժամանակակիցներից իր ամենասիրելի արտիստ–կատակերգուն, շոումենը ավելի քան վստահ պատասխանել է` Ադրիանո Չելենտանոն։

© Photo : Instagram / martirosian_official Գարիկ Մարտիրոսյանը մի շարք հարցերի է պատասխանել
Նախընտրած երգից մինչև քաղաքականություն. Գարիկ Մարտիրոսյանը մի շարք հարցերի է պատասխանել - Sputnik Արմենիա
Գարիկ Մարտիրոսյանը մի շարք հարցերի է պատասխանել

Երկրպագուներին հետաքրքրել է, թե երբ կլինի «Սուպեր Ժորիկի» նոր հիթը։ «Հոկտեմբերի 16–ին։ Երգի անունն է «Օ, Մամմա Միա»»,–գրել է Մարտիրոսյանը։

© Photo : Instagram / martirosian_official Գարիկ Մարտիրոսյանը մի շարք հարցերի է պատասխանել
Նախընտրած երգից մինչև քաղաքականություն. Գարիկ Մարտիրոսյանը մի շարք հարցերի է պատասխանել - Sputnik Արմենիա
Գարիկ Մարտիրոսյանը մի շարք հարցերի է պատասխանել

Երկրպագուները նաև մի շարք մասնագիտական հարցեր են հղել ու խորհուրդներ հարցել շոումենից։

Գարիկ Մարտիրոսյանը վստահ է, որ առցանց տիրույթում ճանաչում ձեռք բերած հումորիստները փայլուն ապագա ունեն, ավելին, քան TV ծրագրերի հումորիստները։

© Photo : Instagram / martirosian_official Գարիկ Մարտիրոսյանը մի շարք հարցերի է պատասխանել
Նախընտրած երգից մինչև քաղաքականություն. Գարիկ Մարտիրոսյանը մի շարք հարցերի է պատասխանել - Sputnik Արմենիա
Գարիկ Մարտիրոսյանը մի շարք հարցերի է պատասխանել

Երկրպագուներին հետաքրքրել է նաև, թե ինչպես կարելի է հանճարեղ հումոր գրել։ «Փորձեք սկզբում գրել ոչ այդքան հանճարեղ»,–կատակել է Մարտիրոսյանը։

© Photo : Instagram / martirosian_official Գարիկ Մարտիրոսյանը մի շարք հարցերի է պատասխանել
Նախընտրած երգից մինչև քաղաքականություն. Գարիկ Մարտիրոսյանը մի շարք հարցերի է պատասխանել - Sputnik Արմենիա
Գարիկ Մարտիրոսյանը մի շարք հարցերի է պատասխանել

Հաջողության հասնելու համար շոումենը մի բանաձև ունի. նա վստահ է, որ պետք է զբաղվել միայն այն գործով, որը ոգեշնչում է, որը ամենաշատն է դուր գալիս։ Միայն այդ դեպքում հաջողությունը երաշխավորված է։

© Photo : Instagram / martirosian_official Գարիկ Մարտիրոսյանը մի շարք հարցերի է պատասխանել
Նախընտրած երգից մինչև քաղաքականություն. Գարիկ Մարտիրոսյանը մի շարք հարցերի է պատասխանել - Sputnik Արմենիա
Գարիկ Մարտիրոսյանը մի շարք հարցերի է պատասխանել

Իր հաջողության գրավականը Մարտիրոսյանը համարում է պատասխանատվության զգացումը։ Երկրպագուներից մեկը նաև չի շրջանցել քաղաքական թեման։

«Ինձ համար մեկ էր...». Ժաննա Լևինան խոսել է Գարիկ Մարտիրոսյանի հանդեպ իր սիրո մասին

Հարցին, թե ինչու Մարտիրոսյանը չի արտահայտում իր կարծիքը քաղաքական թեմաներով, շոումենը պատասխանել է. «Որովհետև ես դաստիարակված և ադեկվատ մարդ եմ։ Լինելով Հայաստանի Հանրապետության քաղաքացի՝ ես արտահայտվում եմ միայն Հայաստանի քաղաքական կյանքի մասին։ Եվ բոլորին խորհուրդ եմ տալիս իրենց կարծիքներով ու խորհուրդներով չմտնել ուրիշ երկրների և ժողովուրդների կյանք։ Եթե Ձեր հարցը Բելառուսի մասին է, և Դուք այն քողարկել եք, բնականաբար, ես Բելառուսի հիանալի ժողովրդի կողմից եմ։ Ոչ բռնությանը»։

Նշենք, որ Գարիկ Մարտիրոսյանը ռուսական շոու բիզնեսի ներկայացուցիչ է, հումորիստ, հեռուստահաղորդավար, Comedy Club–ի գեղարվեստական ղեկավար և պրոդյուսեր։ 1993–2002 թթ. նա «Նոր հայեր» ՈւՀԱ–ի թիմի անդամ էր։

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала