00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բժշկական փորձաքննություն կնշանակվի՞. Մանվել Գրիգորյանի գործով նիստը կրկին հետաձգվեց

© Sputnik / Asatur YesayantsМанвел Григорян на судебном заседании по своему делу (25 июня 2019). Еревaн
Манвел Григорян на судебном заседании по своему делу (25 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մանվել Գրիգորյանի պաշտպանները միջնորդեցին քրգործի վարույթը կասեցնել։ Դատավորը փաստաթղթեր պահանջեց պաշտպաններից։

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի — Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրգործով նիստի ժամանակ Գրիգորյանի պաշտպան Լևոն Բաղդասարյանը միջնորդություն ներկայացրեց քրգործի վարույթը կասեցնելու։

Նշենք, որ նիստը նախագահում է դատավոր Մնացական Մարտիրոսյանը։ Մանվել Գրիգորյանը ներկա չէ նիստին` առողջական վիճակից ելնելով։ Դատավորը հայտնեց, որ բուժհաստատությունից գրություն են ստացել, որ Գրիգորյանն անկողնային վիճակում է, նա տանը բուժում է ստանում։

Карен Григорян - Sputnik Արմենիա
Մանվել Գրիգորյանի ընտանիքին սպասարկող անձնակազմը վճարվել է Էջմիածնի բյուջեից. մանրամասներ

«Միջնորդում եմ ծանր հիվանդության հիմքով կասեցնել Գրիգորյանի քրգործի վարույթն ու խափանման միջոց ստորագրությամբ ազատ արձակվելը»,–ասաց Բաղդասարյանը։

Նրա խոսքով` մինչև կալանավորվելը, Գրիգորյանն ուներ հիվանդություններ, բայց ակտիվ կյանքով էր ապրում։ Սակայն կալանքից մի քանի ամիս անց պաշտպաններն ահազանգել էին, որ նրա մոտ հիվանդություններն ավելացել են։ Իսկ վարույթն իրականացնող մարմինը, ըստ պաշտպանի, հանձնաժողով էր հրավիրել, որն արձանագրել էր`ճիշտ է, Գրիգորյանի հիվանդությունները զարգացել են, բայց նա պետք է մնա կալանքի տակ։  Ըստ Գրիգորյանի պաշտպանի` նման վերաբերմունքը ոչ իրավաչափ է։

Գործով դատախազը, առարկելով միջնորդությունը, հայտնեց, որ նախ` ներկայացված բժշկական տեղեկանքը հիմք չէ, որ Գրիգորյանը չի մասնակցում նիստերին։ Դատախազը հայտնեց, որ չկա պաշտոնական գրություն, համաձայն որի Գրիգորյանը չի կարող բուժում ստանալ ՀՀ–ում, ուստի պետք է նրա նկատմամբ քրեական հետապնդումը կասեցնել` դրսում բուժում ստանալու համար։

Գեներալի ընտանիքի անձնական «խնդիրները» հրապարակելը կոռեկտ չէ. Մանվել Գրիգորյանի պաշտպան

Դատավոր Մնացական Մարտիրոսյանի խոսքով` չի բացառվում, որ դատարանը նորից բժշկական փորձաքննություն նշանակի, որպեսզի տեսնի`արդյո՞ք Գրիգորյանն ի վիճակի է ներկայանալ դատական նիստերին։ «Չի բացառվում, որ այսօրվա դրությամբ նա ի վիճակի լինի ներկայանալ դատարան, սակայն մենք այդ պատկերը չունենք։ Ունենք միայն գրություն բուժհաստատությունից, որ նա այս պահին չի կարող ներկա լինել նիստին, բայց հայտնի չէ` նիստի նախորդ կամ հաջորդ օրն իրեն ինչպե՞ս է զգում ամբաստանյալը»,–ասաց դատավորը` պաշտպաններից պահանջելով համապատասխան փաստաթղթեր Գրիգորյանի առողջական վիճակին առնչվող։

Манвел Григорян на судебном заседании по своему делу (25 июня 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Մանվել Գրիգորյանի դուստրը «փախել» է, հայրը նրան չի ներում մի քանի պատճառով. «Հրապարակ»

Դատավորը հայտնեց, որ օգոստոսի 25-ից սեպտեմբերի 16-ն արձակուրդում է գտնվելու, ուստի հաջորդ դատական նիստը կկայանա սեպտեմբերի 22-ին, ժամը 10-ին։

Նշենք, որ այսօրվա դատական նիստին պաշտպանները նաև միջնորդություն էին ներկայացրել Գրիգորյանին պատկանող գույքը`  «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ –ն, ազատել կալանքից։ Սակայն դատարանը մերժել էր միջնորդությունը։

Դեռ նախորդ տարվա նոյեմբերի 5-ին կայացած նիստի ժամանակ հայտնի դարձավ, որ Գրիգորյանն իրեն պատկանող «Արա և Այծեմնիկ» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը, 109 միավոր անշարժ գույքը փոխանցում է դատարանի դեպոզիտ հաշվին` որպես առերևույթ վնասի փոխհատուցում։

Հիշեցնենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հունվարի 15-ին, ելնելով Մանվել Գրիգորյանի առողջական վիճակից, որոշեց նրա խափանման միջոց կալանավորումը փոխել չհեռանալու մասին ստորագրությամբ: Նա տուն էր տեղափոխվել։

Գրիգորյանի պաշտպանները դատական հայց են ներկայացրել առողջապահության նախարարության դեմ։ Հայցը Ֆրանսիայի Վալ Դ՛Օրի բժշկական կենտրոնում հետագա հետազոտություններն ու բուժումը ստանալու հարցը քննարկելու նպատակով բժշկական հանձնաժողով հրավիրելու և համապատասխան եզրակացություն տալու պարտավորեցնող պահանջով է։

Մանվել Գրիգորյանին հիվանդանոցից դուրս են գրել, բայց նրա վիճակը ծանր է

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 ՀՀ դրամ վատնելու և շորթմամբ 37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: Նա 1.5 տարի կալանքի տակ էր։

Լրահոս
0