00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
10 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
11 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
17:51
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Աբովյան time
On air
18:14
41 ր
18:56
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գագիկ Բեգլարյանի դեմ նոր քրգործ է հարուցվել. նա ուրիշների անուններով տարածքներ է յուրացրել

© Sputnik / Asatur YesayantsГагик Бегларян
Гагик Бегларян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Երևանում տարածքները չնչին գումարներով օտարվել են Գագիկ Բելգարյանի հարազատներին կամ նրա հետ առնչություն ունեցողներին։ Այդ գործողությունների արդյունքում 235 մլն դրամ ունեցող անշարժ գույքերը հանձնվել են Բեգլարյանի տիրապետմանը:

ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի — Sputnik. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ բացահայտել է տարիներ առաջ մի խումբ պաշտոնատար  անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման դեպքեր Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի մասնակցությամբ։

«Երևանի Կենտրոնի թաղային համայնքի կազմակերպման և տնօրինման լիազորություններով օժտված իրավասու պաշտոնատար անձինք, 2009 թ. ընթացքում, նախնական համաձայնության գալով տվյալ ժամանակահատվածում Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած պաշտոնատար անձի հետ, համայնքապատկան գույքը տվել են այլ անձանց»,–նշված է հաղորդագրության մեջ։

Министр транспорта и связи Армении Гагик Бегларян  - Sputnik Արմենիա
Գագիկ Բեգլարյանի եղբոր նկատմամբ հետախուզում է հայտարարվել

2009-ին մայիսի 6-ին և 27-ին ձևականորեն հրավիրված ավագանու նիստերին քննարկել և որոշմամբ հաստատել են Երևանի Մաշտոցի պողոտա 40ա շենքի թիվ 100 հասցեում գտնվող 171.9քմ մակերեսով անշարժ գույքը Ա. Ս. Վ.-ին, Երևանի Չարենցի փողոց 4 շենքի թիվ 129 հասցեում գտնվող 103.1քմ մակերեսով անշարժ գույքը Վ. Ս. Դ.-ին, Երևանի Վարդանանց փողոցի 5ա շենքի թիվ 366 հասցեում գտնվող 107.9քմ մակերեսով անշարժ գույքը Ս. Մ. Հ.-ին նվիրատվության կարգով՝ անհատույց տրամադրելու հարցը։ Այդ գույքերի նկատմամբ  վերջիններս ձեռք են բերել սեփականության իրավունք:

Այնուհետև, որոշ ժամանակ անց՝ 2011-ի փետրվարի 2-ին, 10-ին և հունիսի 1-ին, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝  վերջիններս այդ գույքը չնչին գումարներով օտարել են Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած անձի մերձավոր ազգականներին կամ նրա հետ փոխկապակցված անձանց:

Նշված գործողությունների արդյունքում առանձնապես խոշոր արժեքի՝ 235 մլն դրամ ունեցող անշարժ գույքերը ոչ իրավաչափ կերպով  հանձնվել են այլ անձի տնօրինմանն ու փաստացի ապօրինի տիրապետմանը:

Միևնույն ժամանակ ձեռք են բերվել տվյալներ այն մասին, որ Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցրած անձը, նպատակ ունենալով թաքցնել հանցավոր ճանապարհով ձեռք բերված հիշատակված գույքերի ծագման աղբյուրը, իրավունքների պատկանելությունը, նախնական համաձայնության գալով Երևանի քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց հետ, դրանք ձևականորեն գրանցել է իր մերձավորների և իրենից ծառայողական ենթակայությամբ գործող անձանց անվամբ։ Նա այդ կերպ թաքցրել է հանցավոր ճանապարհով ձեռք բերված գույքերի իրական ծագումնաբանությունը և առանց իրավական հետևանքների տնօրինել դրանք:

Հետախուզվում է Գագիկ Բեգլարյանը. ԱԱԾ-ն նրա դեմ լուրջ փաստեր է հավաքել

Դեպքի առթիվ 2020թ. օգոստոսի 14-ին ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ:

Հիշեցնենք նաև, որ 2009 թվականի մարտին նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Երևանի քաղաքապետ էր նշանակվել Գագիկ Բեգլարյանը:

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում դեռ մարտից քննվող մեկ  այլ քրեական գործով ձեռք են բերվել փաստական տվյալներ Գագիկ Բեգլարյանի կողմից համայնքապատկան ընդհանուր թվով 27 անշարժ գույքերի, այդ թվում՝ մի շարք նախադպրոցական ուսումնական հաստատությունների կազմակերպման համար նախատեսված անշարժ գույքերին ապօրինի տիրանալու վերաբերյալ։

Հները հեռանում են, գալիս են նորերը. ի՞նչ նպատակ են հետապնդում ԱԱԾ–ում նոր նշանակումները

Գագիկ Բեգլարյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, իսկ որպես խափանման միջոց դատարանի կողմից ընտրվել է կալանավորումը։

Լրահոս
0