Նոր տույժեր երթևեկության կանոնների խախտման դեպքում. «Ժողովուրդ»

© Sputnik / Asatur YesayantsПолиция пытается поддержать порядок у здания СНБ, где собралась толпа в поддержку Гагика Царукяна (14 июня 2020). Еревaн
Полиция пытается поддержать порядок у здания СНБ, где собралась толпа в поддержку Гагика Царукяна (14 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
«ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն առաջարկում է անձի կողմից երկու կամ ավելի վարչական իրավախախտումներ կատարելու դեպքում վարչական տույժը կարող է նշանակվել յուրաքանչյուր իրավախախտման համար առանձին-առանձին, բացառությամբ նախատեսված դեպքերի:

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի - Sputnik. «ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը հանդես է եկել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու նախաձեռնությամբ: Այս մասին տեղեկանում ենք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Автомобиль дорожной полиции Армении - Sputnik Արմենիա
ՌԴ քաղաքացիներին հայկական համարանիշներ տրամադրելու գործընթացը իրավաչափ է․ ՃՈ
 

««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պատգամավորն առաջարկում է օրենսգրքի 35-րդ՝ վարչական տույժեր նշանակելը մի քանի վարչական իրավախախտումներ կատարելու դեպքում հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ: Այսպես, անձի կողմից երկու կամ ավելի վարչական իրավախախտումներ կատարելու դեպքում վարչական տույժը կարող է նշանակվել յուրաքանչյուր իրավախախտման համար առանձին-առանձին, բացառությամբ նախատեսված դեպքերի»,- գրում է թերթը:

Առանց դիմակի վարորդ, գերբեռնված տրանսպորտ. այս անգամ ովքե՞ր են կարգազանցները

Նշվում է, որ ըստ պատգամավորի՝ գործող կարգավորումը էական խոչընդոտ է ստեղծում հատկապես տնտեսվարողների համար, որոնք հարկային մարմիններին ինչ-ինչ պատճառներով ամսական հաշվետվությունները չներկայացնելու պատճառով ենթարկվում են մի քանի վարչական տույժերի: Իսկ այս նախագծով առաջարկվում է բացառությամբ Ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերի, եթե անձը կատարել է մի քանի վարչական իրավախախտումներ, որոնց վերաբերյալ գործերը միաժամանակ քննվում են նույն մարմնի կողմից, վերջնական տույժը նշանակվի նվազ խիստ տույժն ավելի խիստ տույժով կլանելու միջոցով:

Ժամանակավոր կասեցվել է մի շարք երթուղայինների գործունեությունը

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала