Ավտոմեքենան հայտնաբերվել է, տղան` ոչ. Նոյեմբերյանի բնակիչը մեկ ամսից ավել է` կորել է

© Sputnik / Laura SarkisianПроцесс реконструкции автодороги Воскепар - Ноемберян
Процесс реконструкции автодороги Воскепар - Ноемберян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Որդու անհետանալուց հետո երկու շաբաթ անց մայրը դիմել է ոստիկանություն և հաղորդում ներկայացրել։ ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ քննություն է տարվում՝ պարզելու Նոյեմբերյան քաղաքի 42-ամյա բնակչի անհետ կորչելու հանգամանքները։

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ քննություն է տարվում՝ պարզելու Նոյեմբերյան քաղաքի 42-ամյա բնակչի անհետ կորչելու հանգամանքները։

Автомобиль скорой помощи у медицинского центра Сурб Асвацамайр - Sputnik Արմենիա
Երևանում 10 և 13 տարեկան տղաների են վրաերթի ենթարկել

«Հուլիսի 29-ին Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի բնակչուհին դիմել է ՀՀ ոստիկանության Նոյեմբերյանի բաժին։ Նա հայտնել է, որ հուլիսի 15-ին՝ ժամը 08։00-ի սահմաններում, իր որդին ՝ ծնված 1978թ., տանից դուրս է եկել աշխատանքի գնալու նպատակով և չի վերադարձել»,–նշված է հաղորդագրության մեջ։

Պարզվել է, որ Նոյեմբերյանի 42-ամյա բնակիչը, ԱՁ-ին պատկանող «Գազել» մակնիշի ավտոմեքենայով ապրանքներ առաքելու նպատակով մեկնել է Լոռու մարզի Ալավերդի քաղաքի ուղղությամբ։ Հաջորդ օրը նշված ավտոմեքենան հայտնաբերվել է Լոռու մարզի Քարակոպ գյուղի տարածքում, իսկ 42-ամյա տղամարդը մինչ օրս չի հայտնաբերվել։

Պառկեցրել են գետնին, կրակել. Ալավերդիում զինված ավազակներին հայտնաբերել են

Դեպքի առթիվ 2020թ. օգոստոսի 10-ին ՀՀ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով։

Կատարվում է նախաքննություն:

Նորքում խեղդամահ արված կինը 25 տարեկան էր. նոր մանրամասներ

Լրահոս
0