00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ պետք է իմանա նախակրթարան հաճախող երեխայի ծնողը. պարետը ներկայացրել է նոր կանոնները

© Sputnik / Janna PoghosyanДетский сад имени Анны Абешян в селе Одзун
Детский сад имени Анны Абешян в селе Одзун - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախակրթարանների աշխատակիցները պետք է դիմակ կրեն, իսկ խաղալիքները, որոնք ենթակա չեն ամենօրյա ախտահանման, պետք է դուրս բերվեն նախակրթարաններից։

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի – Sputnik. Պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ստորագրել` հայտնելով կորոնավիրուսի պայմաններում նախադպրոցական կրթական հաստատություններում անհրաժեշտ քայլերի իրականացման մասին։

Дом-музей Фрунзика Мкртчяна в Гюмри - Sputnik Արմենիա
Ինչ կանոններ կգործեն գրադարաններում ու թանգարաններում. Ավինյանի որոշումը

Նշվում է, որ առողջ և անվտանգ պայմաններ ապահովելու պարտականությունն ամբողջ ծավալով կրում է հաստատության տնօրենը։

Անհրաժեշտ է ձեռնպահ մնալ կորոնավիրուսի զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատանքի ներգրավելուց, այսինքն` 65 տարեկան և բարձր տարիքի անձանց, ինչպես նաև խրոնիկ հիվանդություններ ունեցողներին։

«Պետք է բացառել մարդկային կուտակում ենթադրող միջոցառումները, ինչպես նաև հաստատության հարակից տարածքներում մարդկանց կուտակումները: Հաստատություն հաճախող սաների ընդունումը և ճանապարհումը պետք է իրականացնել հերթի կառավարմամբ (օրինակ՝ կարող են սահմանվել երեխաների՝ նախակրթարան գալու և գնալու ժամային միջակայքեր)»,–նշված է պարետի որոշման մեջ։

Բացի այդ, առաջին անգամ հաստատություն ներկայանալիս՝ ծնողների (խնամակալների) կողմից անհրաժեշտ է ներկայացնել կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքը փաստող տեղեկանք, եթե նրանք վարակվել են կամ էլ գտնվել ինքնամեկուսացման մեջ։ Թեստի արդյունքի վաղեմությունը չպետք է գերազանցի 7 օրը:

Նախադպրոցական կրթական հաստատությունները վերաբացելուց 1 օր առաջ, իսկ այնուհետև յուրաքանչյուր աշխատանքային օրվա ավարտից հետո պետք է ախտահանեն տարածքը, այդ թվում` բակային տարածքի խաղահրապարակը և գույքը՝ կիրառելով առնվազն 70% սպիրտ պարունակող ախտահանիչ նյութեր:

Ճաշելուց հետո նույնպես պետք է տարածքն ախտահանվի, այդ թվում՝ սեղանները, բռնակները, ծորակները և այն ամենն, ինչին երեխաները կարող են ձեռք տալ։

Самолет юбилейного рейса Ереван - Москва приземляется в аэропорту Звартноц (30 декабря 2019). Ереван - Sputnik Արմենիա
Ո՞ւր կթռչեն հայկական ընկերությունների ինքնաթիռները, և ի՞նչ է անում Քաղավիացիայի կոմիտեն

Հաստատության մուտքերի մոտ անհրաժեշտ է ունենալ առնվազն 70% սպիրտ պարունակող ախտահանիչ նյութերով տարաներ՝ յուրաքանչյուր մտնող անձի ձեռքերի պարտադիր ախտահանման համար: Ավելին, ժամանակավորապես առօրյա գործածությունից պետք է դուրս բերվեն այն խաղալիքները, իրերը և մարզագույքը, որոնց ամենօրյա ախտահանումը հնարավոր չէ իրականացնել։

Ինչպես աշխատակիցները, այնպես էլ երեխաները պետք է օրական առնվազն 2 անգամ ջերմաչափվեն։ Ջերմություն ունեցողները չպետք է ներս մտնեն։ Նախակրթարանի ողջ անձնակազմն աշխատանքային և ընդմիջման ժամերին պետք է դիմակներ կրեն։

Ի դեպ, նախակրթական հաստատությունում խմբերը պետք է լինեն առավելագույնը 12 երեխայից բաղկացած:

Հիշեցնենք` օգոստոսի 12-ին կառավարությունը որոշեց Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունը երկարացնել ևս մեկ ամսով, բայց մեղմացնել երկրում գործող որոշ սահմանափակումները։ Սեպտեմբերի 15-ից դասերը կվերսկսվեն հանրակրթական դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում։

Լրահոս
0