Ինչու է պապը պարբերաբար ծեծել 6–ամյա և 4–ամյա թոռներին. ՔԿ–ն մանրամասներ է ներկայացրել

© Sputnik / Табылды КадырбековДетское насилие
Детское насилие - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Քրեական գործով 3 անչափահաս երեխաները ճանաչվել են տուժող, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

ԵՐԵՎԱՆ, 19 օգոստոսի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում պապու կողմից մանկահասակ երեխաներին պարբերաբար ծեծելու դեպքի առթիվ։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ոստիկանությունն Իջևանի ԲԿ–ից հաղորդում էր ստացել, որ վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 2014-ին ծնված մի տղա։

Пациент в медцентре «Сурб Аствацамайр» - Sputnik Արմենիա
Տավուշում ծեծված 6-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ, պապը ձեռքին եղած փայտով հարվածել է 2016-ին և 2014-ին ծնված երեխաներին։ 6–ամյա երեխային տեղափոխել էն Երևանի «Սուրբ Աստվածամայր» կենտրոն։ Նրա կյանքին վտանգ է սպառնում։

Հայտնի է դարձել նաև, որ 2020թ. օգոստոսի 14-ից 16-ն ընկած ժամանակահատվածում Տավուշի մարզի Խաշթառակ համայնքի 57-ամյա բնակիչը իր հանգիստը խանգարելու պատճառով ձեռքերով, ոտքերով և փայտով բազմաթիվ հարվածներ է հասցրել 2014թ. ծնված անչափահաս թոռան մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով 6-ամյա երեխան վայր է ընկել, գլխով հարվածել է բազմոցի ոտնակին, ստացել կյանքի համար վտանգավոր բազմաթիվ մարմնական վնասվածքներ և անգիտակից վիճակում տեղափոխվել  հիվանդանոց:

Բացի այդ 57-ամյա տղամարդը 2020թ. օգոստոսի 14-ին, օգոստոսի 16-ին և դեռևս քննությամբ չպարզված ժամանակահատվածում, նույն պատրվակով պարբերաբար, դիտավորությամբ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել իր 2 անչափահաս  թոռների մարմնի տարբեր մասերին՝ վերջիններիս պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք:

Ավտոմեքենան հայտնաբերվել է, տղան` ոչ. Նոյեմբերյանի բնակիչը մեկ ամսից ավել է` կորել է

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:

Քրեական գործով 3 անչափահաս երեխաները ճանաչվել են տուժող, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ 57-ամյա տղամարդը ձերբակալվել է և հարցաքննվել: Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս
0