00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

12 հոգանոց տուն, դատական գործեր. ինչ է հայտնի Տավուշում ծեծված երեխաների ընտանիքից

© Photo : Narek SahakyanСело Баганис
Село Баганис - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Տավուշում օրերս ծեծի ենթարկված երեխաների դեպքը մեծ աղմուկ բարձրացրեց։ Այսօր էլ նույն ընտանիքից 5 երեխա է թունավորմամբ հիվանդանոց տեղափոխվել։ Sputnik Արմենիային հետաքրքիր մանրամասներ են հայտնի դարձել Խաշթառակում բնակվող ընտանիքի մասին։

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի — Sputnik. Տավուշում ծեծի ենթարկված երկու երեխաները` 4 և 6 տարեկան տղաները, ապրում են բազմանդամ` 12 հոգանոց ընտանիքում, 2 սենյականոց փոքր տանը։

Երեկ, ըստ քննչական կոմիտեի, Տավուշի Խաշթառակ գյուղում պապը ձեռքի փայտով հարվածել էր 6 և 4–ամյա թոռներին, որոնք տեղափոխվել էին հիվանդանոց. նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։ Դեպքի առթիվ հարուցվել է քրգործ, երեխաների պապիկը ձերբակալվել է։ Այսօր էլ հայտնի դարձավ, որ նույն տնից 5 երեխա թունավորմամբ տեղափոխվել է Երևանի «Մուրացան» հիվանդանոց։

Дверь приемной медцентра Сурб Аствацамайр - Sputnik Արմենիա
Տավուշում ծեծված երեխաներից մեկին էլ են Երևան բերել. փոքրիկը որոշ չափով գիտակցություն ունի

Sputnik Արմենիային որոշ մանրամասներ են հայտնի դարձել ընտանիքի մասին, որտեղ ապրում են երեխաները։ Մասնավորապես, 12 հոգանոց ընտանիքում միայն 7-ն անչափահաս երեխաներ են։ Նույն տանն ապրում են տատն ու պապը` Էմմա և Սամվել Հ.-երը, նրանց երկու երեխաները` Անուշավան և Մարիաննա Հ.-երը, ինչպես նաև Անուշավանի կինը` Անուշ Բ.-ն։ Վերջիններս երկու երեխա ունեն, իսկ մյուս 5 երեխաները Մարիաննա Հ.-ինն են։ Լինում են օրեր, որ բազմանդամ ընտանիքի երեխաները սոված են լուսացնում։

Ծեծի հետևանքով այժմ հիվանդանոցում են Մարիաննայի որդիներից մեկն ու Անուշավանի որդին։

Ընտանիքը սոցիալապես խիստ անապահով է. հոգեկան առողջության (մտավոր հետամնացություն) և լեզվական խնդիրներ ունեցող 28-ամյա Մարիաննան ամուսնացել է 17 տարեկանում, նա երկրորդ կարգի հաշմանդամություն ունի։ Ամուսնությունից որոշ ժամանակ անց կինը 2 երեխաների հետ, հղի վիճակում ամուսնալուծվել և հայրական տուն է վերադարձել։ Հետո ևս երկու երեխա է ունեցել արտամուսնական կապից։ Ուշագրավ է այն հանգամանքը, որ Մարիաննայի առաջին ամուսինը` 40-ամյա Դավիթ Ղ.-ն, նույնպես գրանցված է Մարիաննայենց տանը։ Խնդիրն այն է, որ ամուսնալուծությունից հետո որոշ ժամանակ նորից միացել են և որոշել են ամուսիններով գրանցվել Մարիաննայի հայրական տանը, որպեսզի նպաստ ստանան։ Հիմա արդեն ուզում են նրան հանել գրանցումից, բայց փաստաթղթային ինչ–ինչ խնդիրներ կան։

Բացի այդ, 2015-ին Մարիաննա Հ.-ին մեղադրանք է առաջադրվել սուտ մատնության համար։ Նա հայտնել էր, որ իրեն մի քանի անգամ տարբեր տղամարդիկ բռնաբարել են, սակայն պարզվել է, որ տղամարդկանց և կնոջ միջև սեռական կապը տեղի է ունեցել փոխադարձ համաձայնությամբ: Դատարանը, սակայն, չի ազատազրկել կնոջը` հաշվի առնելով նրա առողջական վիճակն ու խնամքին անչափահաս երեխաներ ունենալու հանգամանքը։ Նրա նկատմամբ փորձաշրջան է սահմանվել:

Տավուշում ծեծված 6-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է

2016-ին Մարիաննա Հ.-ին բանկերից մեկն է դատի տվել` 120 000 դրամ վարկային պարտավորությունները չկատարելու համար։ Բանկը շահել էր գործը. դատավորը վճռել էր Մարիաննա Հ.-ից 154 000 դրամ բռնագանձել։

Ինչ վերաբերում է ընտանիքի տատիկ–պապիկին, ապա նրանք երկուսն էլ աշխատում են. պապիկը բանվորություն է անում, իսկ տատը գյուղի դպրոցի մաքրուհին է։ Նրանց տղան նույնպես աշխատում է` բանվորություն է անում։

Խաշթառակի դպրոցի տնօրեն Սամվել Սիմոնյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց` իրենց մոտ աշխատող կինը շատ պարկեշտ, պարտաճանաչ և բարեխիղճ է։ Երբեմն միայն թույլտվություն է խնդրում ժամանակից մի փոքր շուտ տուն գնալու համար, որպեսզի հաշմանդամություն ունեցող աղջկան օգնի։

Детское насилие - Sputnik Արմենիա
Ինչու է պապը պարբերաբար ծեծել 6–ամյա և 4–ամյա թոռներին. ՔԿ–ն մանրամասներ է ներկայացրել

«Նրա թոռներից մեկը` Նարեկը, մեզ մոտ է սովորում` 4-րդ դասարանում։ Շատ խելացի երեխա է, ընդունակ ու հավասարակշռված։ Անկախ սոցիալական վիճակից, երեխան շատ կոկիկ է։ Ագրեսիա չկա նրա մոտ»,–պատմեց Սիմոնյանը։

Նրա խոսքով` եթե երեխայի հետ զբաղվեն, նա հաստատ «մեծ մարդ» կդառնա, քանի որ տաղանդավոր է, ուսման հանդեպ էլ սեր ունի։ Ավելին, վերջին շրջանում, երբ հեռավար կրթության էին անցել, տատիկը հայտ էր ներկայացրել, որ հեռախոս ստանա, և երեխան կարողանա մասնակցել դասերին։ Սիմոնյանը նշում է` Նարեկն ինքը շատ շահագրգռված էր, որպեսզի դասերից հետ չմնա։ 

Ինչ վերաբերում է վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված 6-ամյա տղային, ապա նա այս տարի պետք է դպրոց հաճախեր, բայց նրան դեռ չեն գրանցել։

Նարեկի դասվարը` Լիդա Գուլակյանը, նույնպես վստահեցրեց, որ տղան գերազանց վարքով երեխա է։ «Այնպիսի վիճակ եմ ստեղծել դասարանում, որ նա իր սոցիալական վիճակի համար բոլորովին վատ չզգա, նրան դասարան ենք ընդունել հավասարը հավասարի պես։ Նարեկին ոչ ոք թարս աչքով չի նայել։ Նա գերազանցիկ էր և միայն այս տարի երկու առարկաներից 8 ունի»,–ասաց Գուլակյանը։

Նա նշեց նաև, որ ընտանիքին շատ լավ չի ճանաչում, բայց գիտի` երեխաների տատիկն ու պապիկն աշխատող, չարքաշ կյանքով ապրող մարդիկ են։

Ի դեպ, ընտանիքի (Մարիաննայի) երեխաներից երկուսը ժամանակին «ՍՕՍ» մանկական գյուղերի Իջևանի մասնաճյուղ են հաճախել, սակայն որոշ ժամանակ անց մայրը նրանց հետ է վերցրել։

Խաշթառակում ապրող ընտանիքի հարևանները նաև պատմեցին` ընտանիքի տատը դպրոցում աշխատելուց բացի, գյուղում տան գործերով օգնում է մյուսներին ու վճարվում դրա դիմաց։ Պապը երբեք աչքի չի ընկել ագրեսիվությամբ։ Հարևաններն ասում են` բոլորը նրան ճանաչում են որպես աշխատող, ընտանիքի հոգսը հոգացող մարդ։ Նշում են` միայն երբեմն–երբեմն տան` խնդիրներ ունեցող աղջիկն է նյարդային բռնկումներ ունենում։ Նա չի աշխատում, երեխաների խնամքով էլ առանձնապես չի զբաղվում։

Ի դեպ, լուրեր են պտտվում, որ երեխաներին հնարավոր է` հանձնեն մանկատուն, նրանց ճակատագիրը որոշելու համար հատուկ հանձնաժողով է ստեղծվել։

Լրահոս
0