Фон для радио  - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ

ԱԷԿ–ի շահագործման ժամկետը կերկարաձգվի. Պետրոսյանը խոսել է արածի և առաջիկա անելիքների մասին

© Sputnik / Andranik GhazaryanВаграм Петросян
Ваграм Петросян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
«Հայատոմ» գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ գլխավոր տնօրեն, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Պետրոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԱԷԿ–ի վարկավորման պատմության հանգուցալուծմանը։
ԱԷԿ–ի շահագործման ժամկետը կերկարաձգվի. Պետրոսյանը խոսել է արածի և առաջիկա անելիքների մասին

«Հայատոմ» գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ գլխավոր տնօրեն, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Պետրոսյանի խոսքով` ՀՀ կառավարությունը պետբյուջեից 123 միլիոն դոլարի չափով վարկ տվեց ԱԷԿ–ին, որպեսզի շահագործման ժամկետի երկարացման աշխատանքները կատարվեն մինչև վերջ, որից մի մասը` մոտ 41 միլիոն դոլարը, կնքված պայմանագրի համաձայն, տրամադրվելու է «Ռուսատոմսերվիս» կազմակերպությանը, որպեսզի վերջինս կատարի աշխատանքները։

Армянская атомная электростанция - Sputnik Արմենիա
Հայկական ԱԷԿ-ը կանգնեց պլանային վերանորոգման

«Բացի դրանից, հայկական կողմն աշխատում է այնպես, որ որքան հնարավոր է շատ հայկական ձեռնարկություններ ներգրավվեն աշխատանքներում։ Դա հնարավորություն կտա տեղում վերահսկել գործընթացը, հետևել որակի ապահովմանը, իսկ աշխատանքների ավարտը նախանշված է 2022 թվականին»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։

Պետրոսյանի դիտարկմամբ` քանի դեռ հայկական ԱԷԿ–ը շահագործվում է, դրա անվտանգությանը պետք է պատշաճ ուշադրություն դարձնել, հետևաբար այս պահին կատարվում են այն աշխատանքները, որոնք անհրաժեշտ են ԱԷԿ-ի կյանքի տևողության, իրագործման ժամկետի երկարացման համար։

Ինչպես երկարացնել հայկական ատոմակայանի կյանքը. փորձագետը նշում է գլխավոր հարցերը

«Կատարվել  է կոմպլեքս հետազոտություն, նշվել է, թե որ սարքավորումները պետք է փոխվեն։ Գալիք տարում անպայման կիրականացվի ջերմային մշակում, որոշ համակարգերի վերանորոգում, գեներատորների փոփոխում և այլն։ Աշխատանքների իրագործումից հետո հնարավորություն կունենանք ԱԷԿ–ի շահագործման ժամկետը երկարաձգել մինչև 2027 թվականը»,– նշեց Պետրոսյանը։

Армянская атомная электростанция - Sputnik Արմենիա
«Միջուկային թեմայով կրակի հետ խաղալ չի կարելի». Սարգսյանը` Ադրբեջանի սպառնալիքի մասին

Ըստ նրա` արդեն իսկ կատարվել են այնպիսի ծավալի աշխատանքներ, որ ԱԷԿ–ի շահագործման ժամկետը կարող է 2027 թվականից հետո էլ երկարաձգվել։ «Հայատոմ» գիտահետազոտական ինստիտուտը ներկայումս աշխատում է ԱԷԿ–ի երկրորդ էներգաբլոկի անվտանգության հիմնավորման հաշվետվության վրա, որից հետո կներկայացվեն այն դեֆիցիտները, որոնք մոդեռնիզացիայից հետո տակավին մնում են։ Պետրոսյանի խոսքով` հաշվետվությունն անհրաժեշտ է, որպեսզի ատոմակայանը եկող տարի ստանա շահագործումը շարունակելու համապատասխան արտոնագիր։

Ատոմակայանը հրաժարվում է վճարել 10 մլն դրամ տուգանքը. ով ում գծին է կպել՝ դեռ հարց է

Հիշեցնենք՝ ՀՀ կառավարությունը հրաժարվել էր ռուսական վարկից, որը պետք է ուղղվեր ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման հետ կապված խնդիրների լուծմանը։ Այն ժամանակ նախատեսվում էր աշխատանքները ավարտին հասցնել 2019թ.–ի վերջին, սակայն դրանք տարբեր պատճառներով մնացել էին անավարտ։

Լրահոս
0