Առցանց ասուլիս. «Խորովածի փառատոն՝ արտակարգ դրության ժամանակ»

© Sputnik / Aram NersesyanСедрак Мамулян на пресс-конференции по предстоящему фестивалю шашлыка в Ахтале (9 августа 2019). Еревaн
Седрак Мамулян на пресс-конференции по предстоящему фестивалю шашлыка в Ахтале (9 августа 2019). Еревaн - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Ինչպե՞ս անցկացնել խորովածի փառատոն Արտակարգ դրության պայմաններում: Ախթալայում խորովածի փառատոնն արդեն ավանդական է դարձել, բայց կորոնավիրուսը բերել է իր ճշգրտումները:

 Արդյո՞ք կազմակերպիչները կկարողանան խորովածի տոն անցկացնել ստեղծված պայմաններում: Առաջիկա փառատոնի մասին կպատմեն «Հյուսիսային դարպաս» զբոսաշրջային նախագծի համակարգող Վազգեն Խաչիկյանը (ի դեպ, փառատոնը անցկացվում է իր ծննդավայրում՝ Ախթալայում), և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը օգոստոսի 21-ին, ժամը 11:00-ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայանալիք առցանց մամուլի ասուլիսի ընթացքում:

Հարգելի գործընկերներ, ընդգծում ենք՝ ասուլիսն առցանց է, հեռավար, ուստի մամուլի կենտրոնում թղթակիցների, լուսանկարիչների ու օպերատորների ներկայության անհրաժեշտություն կամ կարիք չկա և չի թույլատրվում: Առողջ եղեք։

Մամուլի ասուլիսը  կհեռարձակվի նաև Sputnik Արմենիայի ֆեյսբուքյան էջում։

Լրագրողները կարող են հարցերն ուղղել ինչպես նախնական կարգով, այդպես էլ ասուլիսի ընթացքում v.aloyan@sputniknews.com էլեկտրոնային հասցեով:

Հեռ.` +374(98)180-626, +374(91)42-12-35։

Հասցե` Երևան, Ամիրյան 4/7, «Իմպերիում պլազա» բիզնես կենտրոն, 4-րդ հարկ։

Մամուլի կենտրոնի ծանուցումները ստանալու համար կարելի է բաժանորդագրվել՝ հայտ ուղարկելով v.aloyan@sputniknews.com էլ. հասցեով:

Լրահոս
0