00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հարությունյանը պետք է Մոսկվայի հետ հարաբերությունները «հավասարակշռելու» համար. քաղտեխնոլոգ

© Sputnik / Asatur YesayantsXI заседание клуба "Валдай". Вагаршак Арутюнян
XI заседание клуба Валдай. Вагаршак Арутюнян  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, որը փաստացի շարունակ բացակա է, հուսալի գործընկեր չէ ռուսաստանյան կոլեգաների համար։

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի – Sputnik. Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի նշանակումը վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնում պետք է հավասարակշռի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի փաստացի բացակայությունը, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն  մամուլի կենտրոնում նման կարծիք հայտնեց Վիգեն Հակոբյանը։

Նշենք, որ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական է նշանակվել օգոստոսի 18-ին։

Հակոբյանի խոսքով՝ Վաղարշակ Հարությունյանը միշտ էլ բավականին ռուսամետ գործիչ է համարվել։

Артур Ванецян и Арман Абовян перед зданием суда, где проходит судебное заседание по делу Гагика Царукяна (17 июня 2020). Еревaн - Sputnik Արմենիա
Ի՞նչը կարող է միավորել Հայաստանի ընդդիմությանը. քաղտեխնոլոգի մեկնաբանությունը

«Ակնհայտ է` եթե Հարությունյանին գլխավոր խորհրդական են նշանակում, նա սոցիալ-տնտեսական քաղաքականության վերաբերյալ խորհուրդներ չի տալու։ Կարծում եմ՝ Հարությունյանը համակարգելու է ուժային կառույցների աշխատանքը։ Կարող եմ ենթադրել, որ նրա առաքելությունը Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի փաստացի բացակայությունը հավասարակշռելն է»,-նշեց Հակոբյանը։

Նրա խոսքով՝ Գրիգորյանը, հաշվի առնելով նրա նախկին գործունեությունը (օրինակ՝ Transparency International-ում), չի կարող վստահություն վայելել ՌԴ ուժային կառույցների կողմից։

Այսպիսով իշխանությունն ուզում է կարգավորել առաջացած «անհավասարակշռությունը»։ Իզուր չէ, որ Հարությունյանի անունը հիշատակվում էր Անվտանգության խորհրդի քարտուղարի, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնների համար։

«Չի բացառվում, որ Ռուսաստանի ուժային կառույցների հետ աշխատանքում որոշակի դիսբալանս, բացթողում կար»,-նշեց Հակոբյանը։

«Հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը հանգեցրել են երեք գործոն». Վաղարշակ Հարությունյան

Ընդհանուր առմամբ, եթե մի կողմ թողնենք բնական տեղափոխությունների հետ կապված ստանդարտ կադրային փոփոխությունները, ապա պետք է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ «Թավշյա հեղափոխությանը» տարբեր քաղաքական և հասարակական ուժեր են մասնակցել։

Հեղափոխությունից հետո յուրաքանչյուրը պետք է ստանար իշխանության կարկանդակի իր կտորը՝ գործադիր կամ օրենսդիր, և այդպես էլ ստացվեց։

«Բայց եթե առաջին փուլում ամեն ինչ սահմանափակվում էր իշխանություն բաժանելով, ապա ընթացքում գաղափարական անհամաձայնություններ ի հայտ եկան։ Հանրային ոլորտի, այսպես կոչված «սորոսյան» շրջանակների շատ ներկայացուցիչների դուր չի գալիս ընդգծված արևմտամետ կողմնորոշման բացակայությունը, Ռուսաստանի հետ «խաղերը» և այլն»,-նշեց Հակոբյանը։

Вагаршак Арутюнян - Sputnik Արմենիա
Ինչու Նիկոլ Փաշինյանը որոշեց պաշտոն տալ Վաղարշակ Հարությունյանին

Օրինակ՝ իշխանության ներսում հիմա լուրջ տարաձայնություններ կան նաև Ամուլսարի հանքի վերաբերյալ։ Նման տարաձայնություններն իշխանության համար շատ ավելի վտանգավոր են, քան պորտֆելներ բաժանելու գործընթացը։

Առավել ևս, երբ որոշ ուժերի գաղափարական օրակարգը, ըստ քաղտեխնոլոգի, ձևավորվում է ոչ թե երկրի ներսում, այլ արտասահմանյան որոշ կենտրոններում։ Հայաստանում նրանց գործունեությունը կախված է դրսից եկող հրահանգներից։

«Տարաձայնություններ կան և, ներքաղաքական ու աշխարհաքաղաքական իրադարձություններով պայմանավորված, դրանք խորանալու են»,-նշեց Հակոբյանը։

Որպես ևս մեկ օրինակ նա ներկայացրեց Բելառուսում կայացած ընտրություններից հետո Փաշինյանի շնորհավորանքը Լուկաշենկոյին և դրան հետևած խիստ քննադատությունը։

«Նա հավատարիմ կլինի Փաշինյանին». գեներալ–մայորը` վարչապետի վերջին նշանակման մասին

Վաղարշակ Հարությունյանը 1999-2000 թթ-ին ՀՀ պաշտպանության նախարար է եղել։ 1999-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունից հետո Հարությունյանի և այդ ժամանակվա ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջև մեծ կոնֆլիկտ էր սկսվել։ Տեղեկանալով ահաբեկչության մասին` Հարությունյանը հրահանգել էր փակել Երևան տանող ճանապարհները, Քոչարյանը դա որակել էր որպես ինքնագլուխ, անընդունելի գործողություն։

2002-ի հուլիսին Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով նա աստիճանազրկվել էր։ Սակայն 2019-ի օգոստոսին նախագահ Արմեն Սարգսյանը Քոչարյանի այդ հրամանագիրն ուժը կորցրած էր ճանաչել, և Հարությունյանի գեներալ-լեյտենանտի կոչումը վերականգնվել էր։

Լրահոս
0