Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալն ազատվել է պաշտոնից

© Photo : official site of the Urban Development Committee of RAЗаместитель председателя комитета по градостроительству Рафаел Аветисян
Заместитель председателя комитета по градостроительству Рафаел Аветисян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Yandex newsTelegram
Ռաֆայել Ավետիսյանը ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ էր նշանակվել 2018-ի հոկտեմբերին։

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ռաֆայել Ավետիսյանն ազատվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից։ Տեղեկությունը հրապարակված է ՀՀ կառավարության պաշտոնական կայքում։

Агитационный баннер по референдуму по конституционным изменениям на трассе М-4 - Sputnik Արմենիա
Վահանակների վրա տեղադրված սոցիալական գովազդն ազատվեց հարկումից

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Ռաֆայել Ավետիսյանին ազատել քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից»,–ասված է հրամանագրում:

Նշենք, որ Ռաֆայել Ավետիսյանը ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ էր նշանակվել 2018-ի հոկտեմբերին։

Ռաֆայել Ավետիսյանն ավարտել է Հայաստանի  ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանը, քաղաքային կադաստր (բակալավր) և շենքերի նախագծում մասնագիտությամբ (մագիստրատուրա):

Հիմնել և ղեկավարել է «Ունո փարթներս Ընդ Քո» ՍՊ ընկերությունները:

Արմեն Գրիգորյանն արձակուրդ է գնում

Լրահոս
0