Վահանակների վրա տեղադրված սոցիալական գովազդն ազատվեց հարկումից

© Sputnik / Andranik GhazaryanАгитационный баннер по референдуму по конституционным изменениям на трассе М-4
Агитационный баннер по референдуму по конституционным изменениям на трассе М-4 - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կառավարությունը որոշեց, որ համայնքների տարածքներում վահանակների վրա փակցված գովազդներից եկող գումարը կտան ՏԻՄ–երին։

ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի — Sputnik. Ավտոճանապարհների  գովազդային վահանակների վրա տեղադրված սոցիալական գովազդն ազատվեց հարկումից։ Նման որոշում կայացվեց այսօր` կառավարության նիստի ժամանակ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին հավանություն տալով։ Նախագծի ընդունմանը դեմ քվեարկեց միայն ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։

Компания по разработке мобильных игр Rockbite Games - Sputnik Արմենիա
Սկսել են գնահատել միտքը․ ինչպես է կորոնավիրուսն ազդել գովազդի շուկայի վրա

Մեկ փաթեթով ընդունվեց ոչ միայն հարկային, այլ նաև «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Տեղական տուրքերի  վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը։ Դրանք բուռն քննարկում անցան։

«Այսուհետ համայնքների տարածքներում վահանակներին փակցված գովազդների համար նախատեսված գումարը կփոխանցվի ոչ թե պետբյուջե, այլ մարզպետարաններ։ Այսինքն` համայնքների տարածքներում հարկերի գանձումը կտեղափոխվի համայնքների դաշտ»,–ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

Հանքեր, ծխախոտ ու կրթություն. ինչպես է ճգնաժամը խմբագրել ՀՀ խոշոր հարկատուների ցանկը

Նա հայտնեց` միջպետական, հանրապետական և մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին (բացառությամբ բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներում) տեղադրվող դատարկ գովազդային վահանակների մակերեսի յուրաքանչյուր քմ համար ճանապարհային հարկը հաշվարկում է սահմանված հարկի 25 %-ի չափով: Իսկ եթե գովազդային ծառայություններ մատուցող գովազդակիրը նշված ճանապարհներին տարածել է իր կազմակերպության գովազդը միայն արտաքին գովազդային գործունեության մասով, ապա յուրաքանչյուր քմ համար ճանապարհային հարկը հաշվարկում սահմանված հարկի 10 %-ի չափով։

 Пресс-конференция начальника следственного и оперативно-розыскного управления ГНЦ Вагана Чархифалакяна - Sputnik Արմենիա
ՊԵԿ աշխատակիցը պատմել է, թե ինչ մեթոդներով են բացահայտում անբարեխիղճ հարկատուներին

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտնեց, որ նախնական փուլում նախարարությունը դեմ է արտահայտվել նախագծի ընդունմանը։ Նրա խոսքով` միջպետական, հանրապետական, մարզային ճանապարհներն անցնում են այս կամ այն համայնքով, սակայն դրանից չի դադարում այդ ճանապարհների վերաբերյալ կառավարության պատասխանատվությունը։ Իսկ նախագծով, ըստ նախարարի, ստացվում է` ճանապարհների պատասխանատվությունը ստանձնում է կառավարությունը, բայց եկամուտները` ՏԻՄ–երին են տրամադրվում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին նկատեց` մեկ նրբություն կա. այդ գումարներն ամբողջությամբ կտան համայնքին այն ժամանակ, երբ «նոր ստանդարտների» ընտրական ցիկլով կավարտեն համայնքների ղեկավարների ընտրությունները։ «Այսօր չենք կարող նման քայլի գնալ, քանի որ արդյունավետության խնդիր կա։ Համայնքներում այս ավերակ վիճակն ինչի՞ հետ է կապված` որակի և չափանիշի միջև ընտրություն կատարելու։ Ամեն մարդ իր բակի, փողոցի առկա վիճակի կապը պետք է տեսնի նախորդ ընտրություններում իր քվեարկության հետ, քանի որ դա եղել է իր քաղաքական ներդրումը»,–ասաց Փաշինյանը։

Այսօր վճարված հարկը վաղվա կառուցված ճանապարհն է. ֆինանսական հոսքերը «թափանցիկացնում» են

Սակայն փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ կարող են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հանձնարարել, որպեսզի հասկանա` երբ այդ ճանապարհների սպասարկման լիազորությունները  փոխանցել ՏԻՄ–երին։ Փաշինյանը համաձայնեց առաջարկի հետ. նախագիծը քվեարկության ներկայացնելով  ընդունվեց։

Նշենք, որ օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից։

Լրահոս
0