Ֆոտոշո՞փ, թե՞ պլաստիկ վիրահատություն. Քլոե Քարդաշյանը անճանաչելի է դարձել

© Sputnik / Asatur Yesayants / Անցնել ֆոտոբանկКим и Хлои Кардашьян во время визита в Армению (10 апреля 2015). Еревaн
Ким и Хлои Кардашьян во время визита в Армению (10 апреля 2015). Еревaн - Sputnik Արմենիա
Գաղտնիք չէ, որ Քիմ Քարդաշյանը ևս երբեմն դիմում է ֆոտոշոփի օգնությանը, բայց Քլոեն` ըստ օգտատերերի, անցնում է բոլոր սահմանները։

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի-Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը՝Քլոեն, Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, նա անճանաչելի է դարձել։ Երկրպագուները նրան մեղադրել են ֆոտոշոփի մեջ չափն անցնելու համար։ Լուսանկարը սոցցանցերում մեծ իրարանցում է առաջացրել։

Հիշյալ լուսանկարը սելֆի է 2-ամյա դստեր ՝ Թրուի հետ։

View this post on Instagram

Mommy’s baby FOREVA!!!

A post shared by Khloé (@khloekardashian) on

«Ընդմիշտ լինելու ես իմ փոքրիկ աղջիկը»,- լուսանկարին կից գրել  է Քարդաշյանը։ Լուսանկարը ստացել է ավելի քան 3 միլիոն հավանում։

Երկրպագուներից շատերը մեկնաբանություն բաժնում  հաճոյախոսություններ են գրել։

Ким Кардашьян с дочерью Норф Уест - Sputnik Արմենիա
«Սիրում է արքայադստեր նման հագնվել»․ Քիմ Քարդաշյանը դստեր հետ լուսանկար է հրապարակել

«Ցնցող մայր», «հրեշտակներ», «աներևակայելի գեղեցիկ եք», -գրել են նրանք:

Երկրպագուների մի մասն էլ Քլոեին մեղադրել է ֆոտոշոփով դեմքի օվալը փոխելու և շրթունքները մեծացնելու մեջ։

«Ես քեզ չճանաչեցի, Քլոե։ Զարմանում եմ, թե որքան է ձեր ընտանիքը տարված ֆոտոշոփով», «Նա շաբաթը մեկ փոխում է դեմքը»,«Թրուն կդադարի ճանաչել քեզ, եթե դու շարունակես ֆոտոշոփով փոխել դեմքդ», —քննադատել են նրանք:

Սա առաջին դեպքը չէ, երբ Քլոեն չարաշահում է ֆոտոշոփը։ Երկրպագուները հաճախեն նրան մեղադրում դրա համար։ Ավելի վաղ` օգոստոսին, Քլոեն տեսանյութ էր հրապարակել, որում հագել էր սև կարճ զգեստ։ Երկրպագուները նկատել էին, որ նա կազմվածքը փոխել է ֆոտոշոփով, որպեսզի ավելի սլացիկ երևա։

Քիմ Քարդաշյանի ամուսնուն մինչև 3 տարվա ազատազրկում է սպառնում

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала