Ռուս գեներալ Վյաչեսլավ Գլադկիխի մահվան կադրերը հայտնվել են համացանցում. տեսանյութ

© Sputnik / Անցնել ֆոտոբանկРоссийская бронетехника в провинции Идлиб в Сирии
Российская бронетехника в провинции Идлиб в Сирии - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
Դեպքը տեղի է ունեցել Սիրիայի հյուսիսում` Դեր Զոր քաղաքից ոչ հեռու գտնվող տարածքում։ Բացի գեներալից, մահացել են նաև Ազգային պաշտպանության հրամանատարն ու նրա ենթակաները։

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի - Sputnik. Սիրիայում զոհված ռուս ռազմական խորհրդական, գեներալ-մայոր Վյաչեսլավ Գլադկիխի մահվան պահը նկարահանվել է։

«Դամասկոսի նորություններ» Telegram-ալիքը տեսագրություն է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են մի քանի մարդիկ (մեկը` ռուսախոս) անցնում տեխնիկայի շարասյան կողքով, և այդ պահին ռումբ է պայթում։

Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 18-ին Սիրիայի հյուսիսում գտնվող Դեր Զոր քաղաքից ոչ հեռու գտնվող տարածքում։

Գեներալ-մայորից բացի, մահացել են նաև Ալ Մեյադին քաղաքի Ազգային պաշտպանության հրամանատար Մուհամմադ Թայսար Ազ Զահիրը և նրա ենթակաները:

Նշենք, որ Վյաչեսլավ Գլադկիխը մասնակցել է Պալմիրայի ազատագրմանը։

Սիրիայի հակամարտությունը․ ԱՄՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանի «ձեռքերն արյունոտ են»

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала