«Էսքան լավ նվեր ծնունդիս օրով». Սուրենյանը նոր գրառում է արել

© Sputnik / Aram Nersesyan П/к Гагика Суреняна в пресс-центре Sputnik Армения
П/к Гагика Суреняна в пресс-центре Sputnik Армения  - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Գագիկ Սուրենյանը նաև ծննդյան օրվա նվեր է մատուցում շատերին. վերջիններս չեն թաքցնում, որ գոհ են նվերից։

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի — Sputnik. ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեղեկացրել է, թե երբ «կհեռանա հոկտեմբերը»։

Торнадо в Гегаркунике (11 июня 2020). Гавар - Sputnik Արմենիա
Տորնադո Գավառ քաղաքում. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Սուրենյանը օգոստոսի 21-ին հայտնել էր, որ երկու օրով հոկտեմբերը գալիս է ու հետ գնա։

«Վաղը կեսօրից հետո անձրևները հանրապետությունում կդադարեն և մինչև օգոստոսի 28-ը հանրապետության ողջ տարածքում կհաստատվի կայուն, առանց տեղումների եղանակ»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է Սուրենյանը։

Նա նաև հավելել է, որ օդի ջերմաստիճանը օգոստոսի 24-28-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

Օգտատերերին Սուրենյանի գրառումը շատ է դուր եկել, և նրանցից մեկը գրել է, որ նա շատ սպասված լուր է հայտնում։ Իսկ ահա մեկ ուրիշ օգտատեր էլ չի թաքցրել իր ուրախությունն ու անկեղծ մեկնաբանել է. «Էսքան լավ նվեր ծնունդիս օրով»։

Հիշեցնենք, որ Հայաստանում օդի ջերմաստիճանը վերջին 2 օրում 11-13 աստիճանով նվազել է:

Կենգուրուներն ուրախ թռվռում են ձյան տակ․ Գագիկ Սուրենյանը զվարճալի տեսանյութ է հրապարակել

Լրահոս
0