Սարսափելի վթար Վրաստանում. 17 մարդ մահացել է, կան վիրավորներ

© Sputnik / Stringer / Անցնել ֆոտոբանկМашина "Скорой помощи" в Тбилиси
Машина Скорой помощи в Тбилиси - Sputnik Արմենիա
Տեղում աշխատում են պարեկային և քրեական ոստիկանության ստորաբաժանումները, հրշեջ-փրկարարական թիմեր, շտապ օգնության բրիգադներ։

ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի -  Sputnik. Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վրաստանի Շատիլի շրջանում (Խևսուրեթի, Մցխեթ-Մթիանեթի շրջան): Միկրոավտոբուսն ընկել է 80 մետր բարձրությունից՝ քարքարոտ լանջից։ Արդյունքում զոհվել է 17 մարդ, ևս 3-ը լուրջ վնասվածքներ են ստացել։ Տեղեկությունը հայտնում է վրացական Առաջին ալիքը՝ հղում անելով Վրաստանի ներքին գործերի նախարարությանը։

Карета скорой помощи на улице Пароняна - Sputnik Արմենիա
Ողբերգական վթար Գյումրի–Աշոցք ճանապարհին. 2 մարդ է տեղում մահացել

Տեղում աշխատում են պարեկային և քրեական ոստիկանության ստորաբաժանումները, հրշեջ-փրկարարական թիմեր, շտապ օգնության բրիգադներ։

Այս պահին շարունակվում է ուևորների որոնումը, կատարվում է անձերի նույնականացում, օպերատիվ-որոնողական միջոցառումներ։

Նշվում է, որ չնայած տեղանքի բարդ ռելիեֆին և եղանակային պայմաններին, փրկարարական աշխատանքներն իրականացվում են անվտանգության բոլոր կանոնները պահպանելով:

Վթար Եղվարդ-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ

Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել Վրաստանի Քրեական օրենսգրքի 276-րդ հոդվածով ՝ «Երթևեկության անվտանգության կամ տրանսպորտի շահագործման կանոնները խախտելը» (որը հանգեցրել է առողջությանը սակավ ծանր կամ ծանր վնաս հասցնելուն կամ զգալի նյութական վնաս պատճառելուն):

Աղջկան գրկել և մեքենա վարել․ ինչ է հուշում ֆիննական փորձը, կամ ինչպես խուսափել վթարներից

Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала