Կիրականացվի ծառայողական քննություն․ ՀՀ ՊՆ խոսնակը՝ սպա Ալավերդյանի մոլորվելու մասին

© Sputnik / Andranik GhazaryanАрмянские военнослужащие на боевой позиции
Армянские военнослужащие на боевой позиции - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը առաջարկել է Ադրբեջանի ՊՆ-ին ավելորդ ջանքեր չգործադրել իրականությունը խեղաթյուրելու համար:

ԵՐԵՎԱՆ, 24 օգոստոսի – Sputnik․ Սպա Գուրգեն Ալավերդյանը մոլորվել է ու դրա արդյունքում է հայտնվել ադրբեջանական կողմում: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook-ի իր էջում հայտնել է, որ այս առնչությամբ կիրականացվի ծառայողական քննություն:

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությանն առաջարկում ենք ավելորդ ջանքեր չգործադրել իրականությունը խեղաթյուրելու համար: Կարճ ժամանակ անց եղելությունը կպարզվի»,-նշել է Ստեփանյանը:

Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր` օգոստոսի 22-ին` ժամը 19:30-ի սահմաններում, մարտական հենակետը ստուգելու գնացած սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել է:

Военнослужащий ВС Армении на оккупированных территориях, фото из архива - Sputnik Արմենիա
«Մոլորվել է». Հայաստանի ՊՆ–ն` ադրբեջանական կողմում հայտնված հայ սպայի մասին

Իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մինչ այդ հայտարարել էր, թե «Ադրբեջանի ԶՈՒ–ն գերի է վերցրել ՀՀ ԶՈՒ ավագ լեյտենանտ Գուրգեն Ալբերյանին»։

Հիշեցնենք, որ 2018թ.–ի հուլիսի 15-ից Ադրբեջանում է գտնվում Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ, 34-ամյա Կարեն Ղազարյանը։ Իսկ նախորդ տարի` 2019 թվականի օգոստոսին, 19-ամյա զինծառայող Արայիկ Ղազարյանն էր Ադրբեջանի տարածքում հայտնվել։ Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասել էր, որ զինծառայողը մոլորվել է այդ տեղանքում:

«Ինքն ուղղակի մոլորվել է». Տոնոյանը` Ադրբեջանի տարածք անցած զինվորի մասին

Այս տարի հուլիսի 8-ին էլ հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ համայնքի բնակիչ, 30-ամյա Նարեկ Սարդարյանը ֆերմայից դուրս է եկել, գնացել արոտավայր և չի վերադարձել։

Ավելի ուշ ադրբեջանական կողմը հայտնեց` իբրև թե Նարեկն ինքնակամ անցել է սահմանը և ապաստան խնդրել։

Մոլորված և Ադրբեջանում հայտնված հայ սպայի հետ կապված ի՞նչ քայլեր է ձեռնարկում Կարմիր խաչը

Լրահոս
0